Հուլիս 2014

Հուլիս 15, 2014թ. 00:30

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը կաղում է, հուլիսի 14-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ կառավարության ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով բաժնի պետ Վարդան Ասցատրյանը: Ըստ նրա՝ համաձայն օրենքի, այս կամ այն կրոնական գործունեություն իրականացնող կառույցները պետք է գրանցվեն: Սակայն միջազգային իրավունքով դա պարտադիր չէ: «Իսկ քանի որ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է միջազգային իրավունքի […]


Հուլիս 14, 2014թ. 23:21

Գրեթե ամեն օր էլեկտրոնային հասցեներով, սոցիալական ցանցերով աշխարհի հայերին են ուղղվում թուրք-հայ բարեկամությունը գովերգող նամակներ, համագործակցության առաջարկներ, կազմակերպվում ստորագրահավաքներ: Հայերին ուղղվող նամակներում թուրքերը շողոքորթ զգացմունքայնությամբ խոսում են հայի ու թուրքի վաղեմի երազի՝ բարեկամաբար հարաբերվելու մասին: Իսկ սրտից թույլ հայերն էլ միանգամից հայտնվում են թուրքական ցանցում, ստորագրում ու դառնում սրանց քարոզչության զոհը:


Հուլիս 14, 2014թ. 14:53

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, […]


Հուլիս 14, 2014թ. 14:12

Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում` խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն:


Հուլիս 13, 2014թ. 22:02

Կարելի է հիշել «Անկախության բանակի» գործունեությունը, ԱԻՄ-ի ջոկատներին, Լաչինում, «Էրեբունի» օդանավակայանում Արցախ օդային կապի կազմակերպումը, որ սկզբնական շրջանում ղեկավարում էր Շիրակ Գյունաշյանը, և այլն: Այդ հիմա է, որ ամեն ինչ խառնվել ու 90-ականներին ոչ մի տեղ չերևացող նոր հերոսներ են ի հայտ գալիս:


Հուլիս 13, 2014թ. 21:35

Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԳՈ) -Պատերազմը չի դադարել, երբեք: Մինչև 1988-ն էլ Արցախը պատերազմի մեջ էր ու կռիվ էր տալիս խորհրդային Ադրբեջանի դեմ: ԽՍՀՄ տարիներն էին, գուցե չեք էլ իմացել, բայց արցախցին կռվում էր: Իսկ այսօր ասել, թե հրադադարի մեջ ենք, համարում եմ շատ վտանգավոր, կործանարար, մեր զգոնությունը թուլացնող խոսք: –Իսկ սահմանային […]


Հուլիս 13, 2014թ. 18:04

Մեկմեկու հետ փոխկապակցված նման սադրիչ գործողությունների ակտիվացումը ադրբեջանա-ղարաբաղյան ու հայ-ադրբեջանական սահմանագծում, արդյոք, հիմք չե՞ն տալիս ասելու, որ հարևան ագրեսոր երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեր երկրի դեմ:


Հուլիս 13, 2014թ. 16:24

Պետք է հենց այդ լեզվով խոսենք նրա հետ «Մենք շատ դեպքերում միայն արձագանքողի դերում ենք լինում, մինչդեռ Ադրբեջանն ամեն օր ակտիվ գործունեության մեջ է: Մեր քաղաքականությունը պետք է փոխվի, մենք պետք է լինենք հակադարձողի դերում ինչպես սահմանին, այնպես էլ բանակցային գործընթացում: Եթե մեր հակառակորդը միայն ուժի լեզուն է հասկանում, ուրեմն պետք է հենց այդ լեզվով […]


Հուլիս 13, 2014թ. 15:47

Բանից պարզվեց` ՅՈւՆԻՍԵՖ-ը մեկ տարուց ավելի է` խոստացել է նոր վահանակ ուղարկել, բայց ցայսօր քար լռություն է, ոչ մի հարցման չեն պատասխանում: Իսկ հինը` արեւից խունացած ու փչացած, հանել են: Եկեղեցու հետ կապ չունեցող մի կազմակերպություն էլ բիզնես էր անում` բրոշյուր ու տեղանքի քարտեզ էր վաճառում 19 հազար դրամով:


Հուլիս 13, 2014թ. 15:09

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը ձգձգվում է երկու պատճառով: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ առաջին խոչընդոտն այն է, որ Ղազախստանն ու Բելառուսը, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, չեն ցանկանում, որպեսզի ԵՏՄ-ում Ռուսաստանն ունենա երկու ձայն և ինչ-որ առումով խոչընդոտում են Հայաստանի անդամակցության հարցը: «Ձգձգման երկրորդ պատճառն այն է, […]