10 Հոկտեմբեր 2023

Հոկտեմբեր 10, 2023թ. 23:22

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին Սույնով հայտնում եմ, որ «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, չնայած իմ բանավոր ու գրավոր մի քանի առաջարկներին՝ հանդիպելու և հիմնադրամի գործունեության հետ կապված որոշ խնդրահարույց հարցեր համատեղ քննարկելու համար, այդուհանդերձ այդ առաջարկներն անպատասխան թողնելով, տակավին որևէ սպառիչ պատասխան չի տվել վերջին երկու ամիսներին բարձրաձայնված իմ գրավոր հարցադրումներին։ […]