25 Հոկտեմբեր 2023


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:55

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է:


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:52

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։ Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով. 1. Հայկական Արցախի գոյությյամբ։ 2. Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։ 3. Հայկական ատոմակայանով։ 4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։ […]


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:50

Արցախի պաշտպանության բանակը պատվո մարտ է վարել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «ՊԲ-ն ենթարկվեց թշնամու հրթիռահրետանային եւ ավիացիոն ինտենսիվ կրակին, ապա հիմնական ուղղություններով հատուկ նշանակության ուժերի կազմավորած գրոհային ստորաբաժանումների յուրաքանչյուր դիրքի անձնակազմին 9-10 անգամ գերազանցող ջոկատների հարձակմամբ: Նման խտության կրակի, հարվածների ու ուժերի անհամաչափության պայմաններում […]


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:46

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը խոստացված լուրջ համախմբման փոխարեն հանգեցրել է նաև մշակութային ցեղասպանության։ Նկարում հայոց առաջին քահանայապետ սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի պղծված տապանաքարն է ադրբեջանցի ելուզակների կողմից Ամարասի վանքում։ Մշակութային եղեռնը շարունակվում է։ Այն տեղի է ունենում Բաքվի բռնապետ Ալիևի անմիջական ցուցումով»։


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:26

Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը, հայտնել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Իսկ մարդիկ զարմանում են, որ պատմության դասագրքերը վատն են, ազգային չեն։ Թշնամու պլաններն իրականացվում են ինչպես գետնի վրա՝ ֆիզիկական կյանքում, այնպես էլ սրտերի նկատմամբ՝ հոգևոր կյանքում։ Ինչո՞ւ պիտի մի դե-ֆակտո իշխանություն, որ թշնամուն է հանձնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած […]