Թեգ` ազգային նվագարաններ

Սեպտեմբեր 24, 2009թ. 10:00

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններում չէին հնչում ազգային մի շարք նվագարանների հնչյունները: Ժամանակի թելադրանքով, իսկ ավելի ճիշտ` մեր բոլորիս անտարբերության պատճառով, դարերի շունչը կրող ազգային նվագարաններն աստիճանաբար վերածվել էին թանգարանային նմուշների` հայկական երաժշտարվեստը զրկելով միայն իրենց հատուկ ելևէջներից ու հմայքից: Ոչ երաժշտական դպրոցներում, ոչ քոլեջներում և ոչ էլ անգամ պետական կոնսերվատորիայում գրեթե չկային ազգային նվագարանների բաժիններ: Հայ պատանին անմասն էր մնում իր ժողովրդի հոգևոր հարստության մի շատ կարևոր նրբերանգից: