Հայ Բարեգործական Ընդհանուր միության նախաձեռնած «Բացահայտենք Հայաստանը» ծրագիրը մեկնարկել է դեռ 2003 թ.: Արդեն 6-րդ տարին է, որ այս ծրագրի շրջանակներում սփյուռքահայ աշակերտները` 20-25 հոգանոց խմբերով, ամառային ամիսներին հյուրընկալվում են հայրենիքում: Ծրագրի պարտադիր մաս են կազմում դեպի Արցախ աշխարհ կազմակերպվող եռօրյա այցելությունները: Օրերս Արցախ էր ժամանել Կանադայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայ դպրոցականներից կազմված խումբը: […]




