Թուրքիա

Փետրվար 11, 2015թ. 15:12

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ դարձավ: Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, Ռիվլինը ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Անցյալ ամիս նախագահ Ռիվլինը հզոր ելույթ […]


Փետրվար 11, 2015թ. 12:53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայկական սփյուռքի ազդեցության պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: «Քաղաքավարության կանոնները խախտելով հայտարարություններ անելով՝ խաղաղության ու երկխոսության ճանապարհը մեկ անգամ ևս փակեցին»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանը ելույթ է ունեցել Կոլումբիայում կազմակերպված «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» սիմպոզիումի ընթացքում: Նա հիշեցրել […]


Փետրվար 11, 2015թ. 12:21

«Ես հիմա, օգտվելով առիթից, «Հայոց Աշխարհ»-ի միջոցով դիմում եմ մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին. միգուցե իսկապես արժե մինչեւ ապրիլի 24-ը մոռանալ բոլոր հակասությունները, փոխադարձ մեղադրանքները եւ վիրավորանքները, ու կենտրոնանալ մեզ համար բացառիկ կարեւոր այս հանգրվանի վրա, որովհետեւ 100-րդ տարելիցը մեկն է՝ այլեւս երբեք չի լինելու։ Կարելի է ապրիլի 24-ից հետո 50 հազարանոց միտինգներ անել, ավելի […]


Փետրվար 10, 2015թ. 23:38

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում […]


Փետրվար 10, 2015թ. 23:27

րանսիական Histoire La Provence ամսագիրը մի ամբողջ համար նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, 136 էջից բաղկացած համարը ֆրանսիական կրպակներում կհայտնվի փետրվարի 13-ից: «Հայերը Պրովանսում» խորագրով ամսագրի նոր համարում ներկայացվում է 1915-1920 թվականների ընթացքում հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը և Պրովանսում հայ գաղթականների պատմությունն ու գործունեությունը: Տեղեկացնում է […]


Փետրվար 10, 2015թ. 18:07

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ փետրվարի 10-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծի ընդունման վերաբերյալ Մերօրյա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը, […]


Փետրվար 10, 2015թ. 12:35

Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը հայտարարել է, թե ամաչում է հայերի եւ ասորիների նկատմամբ իրենց պապերի արածների համար։ Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը Գերմանիայում քուրդ բնակչության հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի, քրդական հարցի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ «Ամաչում ենք հայերի եւ ասորիների հանդեպ մեր պապերի արածների […]


Փետրվար 9, 2015թ. 13:27

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին ամերիկյան աշխարհահռչակ Sistem Of A Down ռոք խումբը համերգային աննախադեպ ծրագրով ելույթ կունենա Երևանում: Խմբին հայաստանցիներս վաղուց էինք սպասում, սա նրանց առաջին այցն է լինելու հայրենիք ու պատահական չէ, որ նրանք ընտրել են խոհրդանշական տարեթիվը. սկզբնավորման օրվանից Sistem Of A Down-ի անդամներն իրենց արվեստով ծառայում են Հայոց ցեղասպանության […]


Փետրվար 8, 2015թ. 18:04

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ «անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը» վերականգնելու համար:


Փետրվար 8, 2015թ. 17:38

Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը: Մինչ այդ, փաստորեն Թուրքիայի նախագահի լռությունը՝ հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր: Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երեւան նշումների մրցապայքարի […]