NKR

Սեպտեմբեր 2, 2023թ. 13:23

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․ «Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, […]



Սեպտեմբեր 1, 2023թ. 21:04

44 օրյա պատերազմում քաջաբար նահատակված Էրիկ Եղիազարյանի հոր՝ Էդուարդ Եղիազարյանի կոչն է՝ հնչեցված 14 ապրիլի 2023թ.-ին: Իսկ այսօր նույն պատկերն է՝ նոր զոհեր, նոր մարված օջախներ: Սրանք են այսօրվա իշխանության կողմից քարոզվող խաղաղության դարաշրջանի պտուղները, և այսպես շարունակվելու է, քանի դեռ երկրի ղեկին է Ն.Փ.-ն: Իսկ պատերազմն այդպես էլ չդադարեց և հետևապես այդ կոչը ավելի […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 14:52

Միասին հավաքական ուժերով հասնելու ենք մեր ազգային-պետական իղձերի իրականացմանը․ բացելու ենք Բերձորի միջանցքը, միացնելու ենք Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին՝ կանխելով թշնամու դավադիր ցեղասպանական ծրագիրը։


Սեպտեմբեր 1, 2023թ. 12:53

Աղդամի ճանապարհը մերժելով հերոսական արցախցին ապացուցեց, որ թուրքի ձեռից հաց վերցնող չէ, ցույց տվեց իսկական արցախցու տեսակը։


Սեպտեմբեր 1, 2023թ. 10:59

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել․ «Նախագահ Միշելը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Նրա ջանքերը, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, վերջին շաբաթների ընթացքում, որպես առաջնահերթություն, կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի կարգավորման վրա: Կլաարը և Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել […]


Օգոստոս 31, 2023թ. 23:07

Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:


Օգոստոս 31, 2023թ. 13:30

Պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից:


Օգոստոս 31, 2023թ. 00:17

Պահանջվեց մոտ երեք շաբաթվա լարված աշխատանք, որպեսզի մենք ամբողջովին համակարգենք, թվայնացնենք և ստուգենք բոլոր ստորագրությունները, բայց այժմ այդ աշխատանքը ավարտված է, և Մենք պատրաստ ենք անցնել Հայաքվեի հաջորդ փուլին, տանելու մեր օրենքի նախագիծը Ազգային ժողով, և հետամուտ լինելու նրա ընդունմանը: