Genocide

Հունվար 12, 2015թ. 22:31

Եթե 20-րդ դարասկզբին Եվրոպան այլ մոտեցում ցուցաբերեր Հայաստանի նկատմամբ, եթե չհովանավորեր իսլամը, ապա այսօր այլ իրավիճակ կլիներ: Բերեմ մեկ պատմական փաստ. 1920 թվականին հունիսի 1-ին, երբ ԱՄՆ սենատում քննարկվում էր հայկական հարցը, սենատոր Ռոբինսոնը ելույթ ունենալով ասում է՝ լսեք, դուք կարծես չեք ուզում պաշտպանել Հայաստանին և մանդատը մերժելու եք, բայց պետք է հասկանաք, որ ձեր քայլով քրիստոնեությունը ջախջախիչ հարված կստանա Արևելքում: Եվ ստացավ՝ Արևմուտքը դավաճանական կեցվածքի պատճառով:


Նոյեմբեր 26, 2014թ. 02:33

Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության:


Նոյեմբեր 12, 2014թ. 00:45

«Շատ են այն մասնագետները, որ փաստում են, թե մենք ունենք իրավական լուրջ հիմքեր դիմելու միջազգային դատարան: 100-րդ տարելիցի նախաշեմին վերջապես մեր մեջքը սկսել ենք ուղղել, աշխարհին պետք է ցույց տանք այն իրավական հիմքերը, որոնցով մենք կարող ենք հասնել հաջողության: Ցեղասպանվածի բարդույթից չենք ազատվի, կմնանք զրկվածի, զարկվածի կարգավիճակում, եթե չլինի հատուցում, եթե մեր հայրենիքը չվերադարձնենք»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:


Հոկտեմբեր 16, 2014թ. 00:13

Ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆենսը Լոուրենս Արաբացու հետ հարցազրույցը, որից հատվածներ ենք ներկայացնում ստորև, համարում է ամենաարտասովորն իր ամբողջ լրագրողական կյանքի ընթացքում: Մի մարդ, որ նպաստել է Իրաքի թագավորության ստեղծմանը, մասնավոր զրույցներում մնացել է նույնքան առեղծվածային, որքան իր քաղաքական ակտիվության շրջանի հրապարակումներում: Հարազրույցը գրի է առնվել 1919 թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ, առաջին անգամ հրապարակվել է 1931 թ. «Աութլուք ընդ ինդեփենդենթ» ամսագրում և արդիականությունը չի կորցրել մինչ օրս:


Հոկտեմբեր 5, 2014թ. 21:34

Հարցազրույց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ -Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ժամանակ արեց բացառիկ հայտարարություն, թե դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան Կիլիկիայի կաթողիկոսության պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջով: Ո՞րն է հայտարարության քաղաքական կարեւորությունը: -Դեռեւս 2013-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի […]


Սեպտեմբեր 25, 2014թ. 20:57

2015-ին ընդառաջ մենք նաև այդ ուղղությամբ ենք լուրջ աշխատանքներ անելու, որպեսզի առավել ազդեցիկ քայլերով ներկայանանք ու Անգլիայի կառավարությունից պահանջենք Հայոց ցեղասապանության ճանաչում:


Սեպտեմբեր 25, 2014թ. 20:45

Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հեղինակային հոդվածը «International New York Times» պարբերականին


Հունիս 1, 2014թ. 00:15

Ոմանք ի սկզբանե բացասաբար տրամադրվեցին այս խորհդանիշի դեմ եւ փորձեցին իրենց «հեղափոխական» տրամադրությամբ վարակել նաեւ ուրիշներին: Օրինակ, ոմն սփյուռքահայ Զավեն Զաքարյան, հիմնվելով համացանցում եղած անհեթեթ տեղեկատվության վրա, հայտարարեց, թե անմոռուկ ծաղիկն իբրեւ խորհրդանիշ մասոնական է: Ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ մեզ տեղեկացրեց, որ իր տանը հնագույն հայկական բռնոթի է պահպանվում, որի մի երեսին հենց այդ ծաղկի խորհրդանիշն է պատկերված: Ինչն էլ վկայում է, որ հայերը դեռ վաղուց այն օգտագործել են` առանց որեւէ մտավախություն ունենալու, թե մասոնական է:


Մայիս 6, 2014թ. 01:06

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում:


Ապրիլ 9, 2014թ. 00:25

Ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը…