Փետրվարի 16-ին Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում ղեկավարեց Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ արդեն երկրորդ անգամ հանդես գալով այս նվագախմբի հետ։ Ժամանակին Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ հանդես են եկել նաեւ Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին։ Լեփլեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց նախ նվագախմբի եւ հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գինդինի ելույթը՝ […]
Culture-Hogevor


Նկարչուհին ցուցահանդեսը նաև նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և խորագիրն էլ հայ ժողովրդի` ցեղասպանություն վերապրելուց հետո նոր կյանք սկսելու ուժի խորհրդանիշն է:

Փետրվարի 26-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում տեղի կունենա Մորիս Միսաք-Քելեչյանի «Հայ որբերի գորգը» ցուցադրությունը՝ նվիրված Ցեղասպանությունից փրկված Ղազիրի որբանոցի հայ աղջիկների գործած եզակի գորգին: Ադրբեջանն այստեղ էլ զերծ չմնաց սադրանքներից՝ հայտարարելով, թե, իբր, գորգը և նրա նախշերը «զուտ ադրբեջանական» են: Այդպես, ըստ ադրբեջանական լրատվական «Պիա.ազ» կայքի, Ղազիրի գորգն իբրև պատկանում է «Թավրիզի ադրբեջանական դպրոցին» և իբր […]

«Մարկեսը սահմաններ չունի, նրա ստեղծագործություններում կարելի է անընդհատ լողալ ու այդպես էլ ափ չհասնել»,-այսպես սկսեց մեր զրույցը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման բեմադրիչ Ֆրիդա Յորքը։ Փետրվարի 10-ին Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքի հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացման պրեմիերան: Մեկ ժամ տասը րոպե փոքր բեմում երկու երիտասարդ […]

ԱՅՍՕՐ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆՆ Է, ՈՐԸ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՀՌՉԱԿՎԵԼ Է ԲԱՐԻ ԳՈՐԾԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔԻ ՕՐ: Եկեք բարին գործենք և մեր կյանքի ընթացքով յուրաքանչյուրս մեր հանգամանքում, պատասխանատվության և կարողությունների շրջանակներում իրապես զորացնենք մեր Հայրենիքը, բերկրանք ու մխիթարություն պարգևենք մեր ժողովրդին: Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումից

«Բազում դժվարությունների առջև է մեր Սուրբ Եկեղեցին, տակավին կան շատ խնդիրներ, որոնք հաղթահարված չեն, տակավին կան շատ բացեր, որոնք նույնպես խոչընդոտում են լիարժեք կերպով արդյունավորելու մեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքից ներս: Բայց, փառք Աստծո, այս տարիների ընթացքին մենք ունեցել ենք բավականին առաջընթաց»: բավականին հարցեր, խնդիրներ ստացել են լուծումներ:

Ես ուշ հասկացա՝ ինչ եմ անելու: Երևի ճակատագիրն էր հատուկ այդպես թողել: Արձակագիր դառնալու համար պետք է շատ շփվեի կյանքի հետ, փորձություններով անցնեի, արկածներ ունենայի… Երևանի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո անտառատնտեսությունում եմ աշխատել: Ամեն օր անիծում էի այդ ինստիտուտը: 100 ռուբլի գումար էի ստանում: Բայց Սովետաշենի անտառները հասնելու համար 100 ռուբլու միայն կոշիկ էի մաշում:

21 տարի շարունակ բլյուզմեն Տորոնզո Քեննոնն իր գեղեցիկ ձայնը և կիթառի սուր նվագն է նվիրում մարդկանց։ Արդեն մի քանի օր բլյուզի վարպետի ֆեյսբուքյան էջում տիրում է հայկական մթնոլորտ` հայ երաժիշտների ու լրագրողների, հայկական եկեղեցիների, Գառնու հեթանոսական տաճարի, անգամ թարմ լավաշի ու հարիսայի լուսանկարներ։ Բլյուզի վարպետ Տորոնզո Քեննոնը կրկին Հայաստանում էր… Դեկտեմբերի 3-ին Mezzo Classic House-Club-ում […]

Օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը նեղ հանդիսատեսի դատին հանձնեց իր իսկ հեղինակած սցենարով ու ֆինանսական միջոցներով նկարահանած ՙՀիշողություն՚ աշխատանքային վերնագրով ֆիլմը՝ փակ դիտումների ձևաչափով: Լայն հանրությանն այն հասանելի կլինի միայն փետրվարի 10-ից սկսած, երբ կցուցադրվի մեծ էկրաններին: ՙՀիշողությունը՚ գործարարը նկարահանել է Հայոց Ցեղասապանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ և շտապում է այն ցուցադրել […]

Երգչախումբը աշխարհին հայկական մշակույթի միջոցով կներկայացնի հայի ինքնությունը, բազմադարյա մշակույթը և մեր ժողովրդի, նրա կերտած մշակույթի կենսունակությունը, որպեսզի օտարը հասկանա, որ հայը կարող է վերածնվել ու արարել անգամ ցեղասպանությունից հետո:




