Քեսաբը մեծ կարևորություն ունի Սիրիայի հայ համայնքի համար, հայաշատ շրջան է, ինչն էլ թուրքական պետության համար կրկնակի կարևորություն է ստանում: Թուրքիան փորձում է և’ հարվածել Ասադի դիրքերին, և’ թուլացնել սիրիահայ համայքը. Թուրքիայից Քեսաբի ուղղությամբ զինյալ ջոկատներ ուղարկվելու եւ Քեսաբի հայաթափման կապակցությամբ ասել է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ նախկինում ևս մշտապես տեղեկություններ էին շրջանառվում, […]
Արևմտյան Հայաստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Նախագահը մտահոգություն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- ասել է Սերժ Սարգսյանը: […]
«Ալ Նուսրա» եւ «Ալ Իսլամիե» խմբավորումների՝ Քեսապի վրա իրականացված գրոհը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Մարտերի ընթացքում խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով օդ բարձրացած սիրիական ռազմական ինքնաթիռներից մեկը խփվել է թուրքական օդուժի կողմից։ Այդ երկրի հետ սահմանակից Քեսաբի վրա հարձակումը սկսվել էր դեռեւս մարտի 21-ին։ Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո անակնկալ կերպով տրվել էր շտապ տարհանման հրաման։ […]
Օրերս պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Այս մասին ասվում է Սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նիշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման […]
Այս տարի աշխարհը նշում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, և Հայաստանը ևս դրանից անմասն չի մնալու: Հայաստանի ազգային արխիվը Ֆրանսիայի հետ ապրիլին կկազմակերպի վիրտուալ համակարգչային ցուցահանդես, որը հասանելի կլինի ՀՀ ազգային արխիվի, ՀՀ արտգործնախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի արտգործնախարարության կայքում: Եվ ամսաթիվը պատահական չէ, այն պետք է գործի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան ժամանելու հետ: […]
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը փորձում է ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան, սակայն ակնհայտ է, որ մեծ հաջողություններ չեն լինի, քանի որ դա արդեն ուշացած է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ավելացնելով. «Եթե 1920-30-ականներին անեինք, շատ մեծ տվյալներ կունենայինք, սակայն արդեն բավականին ուշացել […]
Հայկական պարարուեստի մէջ իրենց ուրոյն տեղն ունեն ծիսական պարերը: Հայկական ծիսական պարը կրում է Հայ ժողովրդի արեւապաշտական գաղափարախոսական ոգին: Պարը դառնում է միջոց, դառնում է լեզու եւ խոսք, որի միջոցով ազգի սերունդին է փոխանցուում հիմնական գաղափարը, իմաստութիւնը: Ծիսական պարերի միջոցով կապ է ստեղծւում հայոց արեւապաշտական գաղափարախոսական խորհրդանիշների եւ նրանց կրողի միջեւ: Ուզուն Դարա պարը հայ […]
«Սույն գրությամբ, ի դեմս Ձեզ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի մեր երախտիքն ու գոհունակությունն ենք հայտնում Շվեյցարիայի կառավարությանը վերոհիշյալ որոշման կապակցությամբ:», ասված է նամակում:
Այս մասին դեռ 2010 թվականին ասել է նախկին գումարման խորհրդարանի պատգամավոր, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Վիկտոր Դալլաքյանը: «Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ իբրև յուրահատուկ «մահակ» օգտագործվող հարցերի շրջանակն ավելի արդյունավետ կերպով հետապնդելու համար Հայաստանը պետք է խրախուսի և ուղղորդի վերջին տարիներին Սփյուռքում ձեռնարկվող` Արևմտահայերի երրորդ համագումար հրավիրելու և Արևմտյան Հայաստանի նախկին հայ բնակչության իրավունքների պաշտպանության խորհուրդ […]
Հարցազրույց Արևմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ




