Արևմտյան Հայաստան

Սեպտեմբեր 25, 2014թ. 20:57

2015-ին ընդառաջ մենք նաև այդ ուղղությամբ ենք լուրջ աշխատանքներ անելու, որպեսզի առավել ազդեցիկ քայլերով ներկայանանք ու Անգլիայի կառավարությունից պահանջենք Հայոց ցեղասապանության ճանաչում:


Հունիս 5, 2014թ. 20:38

Կոչ կ’ուղղենք նաեւ համայն հայութեան՝ հնարաւոր բոլոր միջոցներով սատարելու հակահայ արարքներու դադրեցման ուղղուած Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու նախաձեռնութիւններուն։ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ 4 Յունիս, 2014Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն կը դատապարտէ Հալէպի հայաբնակ թաղամասերու վրայ վերջին օրերուն հետզհետէ ուժգնացող յարձակումները։ Արդէն կասկած չի մնար, որ Սուրիոյ իշխանութիւններուն իբրեւ ընդդիմութիւն հանդէս եկող ուժերուն թիրախը բացառապէս հայաբնակ թաղամասերն […]


Մայիս 14, 2014թ. 14:05

Այս տարվա մայիսի 7-ին, Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում ես մասնակցել եմ մի շատ տպավորիչ բարեգործական միջոցառման` նվիրված Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի 20-ամյակին, որը հավաքագրում է՝ Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները և 1937 թվականի Նանկինի կոտորածը վերապրածների ու ականատեսների վկայությունները: Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» […]


Մայիս 10, 2014թ. 15:08

«Սուտ վկայություն մի տուր», «Աստվածաշունչ» Մատյան, տասը պատվիրաններ: Դատարանների գործը չէ՛քաղաքական որոշումներ կայացնելը: Այդ գործընթացը դուռ կարող է բանալ երկու տեսակի երեւույթների առջեւ, մասնավորապես՝ 1. համընդհանուր վստահություն ճգնաժամ առաջացնել միջազգային իրավական համակարգի եւ արդարադատության նկատմամբ, 2. մի շարք պետությունների ու ժողովուրդների ստիպել խորհելու ձեւավորել արդարադատության մեկ այլ համակարգ՝ ծագող խնդիրներին արդարացի լուծումներ գտնելու նպատակով: Խնդիր […]


Մայիս 6, 2014թ. 01:06

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում:


Մայիս 6, 2014թ. 00:58

Արևմտյան Հայաստանի դրացի տարագիր ազգերը Գերմանիայում ուխտակցում են իրենց նորօրյա պայքարում Արդեն մայիսի սկիզբն է: Հայկական աշխարհը ավարտեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ապրիլյան միջոցառումների տարվա կարևոր փուլը: Այժմ ժամանակն է, որպեսզի թարմ տեղեկությունների և տպավորությունների ազդեցության տակ ամփոփենք աշխատանքները, կատարենք առաջին վերլուծումները, վեր հանենք 2014-ի առանձնահատկությունները, աշխատանքներում ներառած ռազմավարական և մարտավարական նորույթները, ներկայացնենք միջոցառումների […]


Մայիս 4, 2014թ. 20:01

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՄԱԿ-ի գաղթականների հարցերով ընդհանուր պատասխանատու Վալերի Ամոսից նամակ է ստացել, որտեղ պաշտոնյան շնորհակալություն է հայտնել վեհափառ հայրապետին՝ իր հետ ունեցած հանդիպման համար, և վստահեցրել, որ հետևում է Քեսաբի գաղթականների խնդրինն՝ շարունակելով անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերել. ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ։ «Քեսաբի հարցը քաղաքական, մարդասիրական և ազգային կողմերով շարունակում է […]


Ապրիլ 24, 2014թ. 00:40

Հայերի նկատմամբ ռասիզիմի, այլատյացության, հալածանքի, կոտորածների ու ցեղասպանության քարոզչությունից, այսինքն՝ 1873-74 թթ. 20 տարի անց՝ 1894-96թ.. հայերի նկատմամբ սկսվել հալածանքների ու հանցագործությունների մի երկար շղթա, որ շարունակվում է մինչեւ այսօր, ձգվում մինչեւ Մերձավոր Արեւելք՝ Լիբանան, Իրաք, Սիրիա ու… Քեսապ:


Ապրիլ 24, 2014թ. 00:05

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը հայ ժողովրդի եւ Հայաստան պետության անցած դժվարին ուղու այն կարեւոր հանգրվանն է, երբ մեր ամեն մի նախաձեռնություն ու գործողություն պետք է հիմնվի հաջորդական սերունդների հանդեպ պատասխանատվության մեծագույն բեռի գիտակցման ու իմաստավորման վրա։ Մոտենում է մեր պատմության այն հանգրվանը, երբ պետք է հաշիվ տանք ոչ միայն Մեծ եղեռնի դատապարտման, այլեւ նրա հետեւանքների […]


Ապրիլ 24, 2014թ. 00:00

Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 1915թ.-ի դեպքերի կապակցությամբ վարչապետի մակարդակով ցավակցական ուղերձ է հրապարակվել։ Դրա՝ առաջինը լինելու հանգամանքով պայմանավորված՝ միջազգային մամուլն արագ արձագանք է տվել: Այս մասին գրում է Sondakika կայքը։ Քաղաքական երկրաշարժ. Le Parisien Ֆրանսիական Le Parisien թերթը Էրդողանի հայտարարությունը «Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական երկրաշարժ» է որակել։ «Վարչապետ Էրդողանը 1915թ.-ին սպանված հայերի թոռներին […]