Հայաստանի կողմից չի վավերացվել մի այնպիսի միջազգային պայմանագիր, համաձայն որի, ՀՀ տարածքում սպանություն կատարած օտարերկրյա քաղաքացու գործը կարող է չառնվել ՀՀ իրավապահ մարմինների վերահսկողության տակ:
Իրավական փաստաթղթեր


Ալմագրոն շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հայ բնակչության ինքնորոշման և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության իրավունքների հարգման անհրաժեշտությունն այն սահմաններով, ինչպիսին այն եղել է 1918թ-ի մայիսից 1920թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը, նա վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների […]
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ շվեյցարական կառավարության գործակալի բողոքն ընդդեմ ՄԻԵԴ-ի կողմից «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացված որոշման պետք է քննվի ՄԻԵԴ Մեծ պալատի կազմով: Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի գործով (Dogu Perincek v. Switzerland, app. No. 27510/08) 2013-ի հոկտեմբերին ընդունված որոշմամբ` Եվրադատարանը ճանաչել էր, որ խախտվել էր դիմողի` արտահայտվելու ազատությունը: Բանն […]
Երեկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի` Լաչինի բնակչության մեծ մասը եղել են քրդեր եւ ադրբեջանցիներ, ովքեր Ղարաբաղյան հակամարտության հետեւանքւվ ստիպված են եղել հեռանալ իրենց […]
Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Ադրբեջանի քրդական համայնքի ղեկավարներից Փարհադին Փաշաևը հայտարարեց, թե հայաստանյան իշխանություններն իրենք են ընդունել Ադրբեջանում ադրբեջանցիների, քրդերի, լեզգիների ցեղասպանություն իրականացնելու փաստը, և որ Եվրոպական դատարանը ընդունել է իրենց հայցը` ըստ որի` Հայաստանը պետք է փոխհատուցի քուրդ ընտանիքների կրած կորուստը: Aravot.am-ը նշված գործի մանրամասների մասին հետաքրքրվեց Մարդու իրավունքների եվրոպական […]
Ակնհայտ է, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձևաչափը, համաձայն այս Կոնվենցիայի, դրույթների սպառել է իրեն, որովհետև շուրջ 18 տարի է ինչ նրա առաջարկները չեն ընդունվում հակամարտության կողմերից մեկի, հիմնականում` Ադրբեջանի կողմից, որը չի հաշտվում այն իրողության հետ, թե ԼՂՀ-ն գաղութային լծից այլևս ազատագրված է: Ուստի, Մինսկի խումբը պետք է լուծարվի…
Օսմանյան կայսրության ձևավորման և զարգացման պատմությունը սերտորեն կապված է նրա ռազմական կառույցի ձևավորման ու զարգացման հետ: Օսմանցի թուրքերը մշտական նվաճողական պատերազմներ էին վարում, սակայն սկզբնական շրջանում բավարար քանակությամբ ռազմական ուժ չունեին, քանզի փոքրամասնություն էին կազմում իրենց գրաված տարածքներում: Քրիստոնյա հպատակների ռազմական ուժը գործածելու և իրենց ռազմուժի շարունակ աճող կարիքները հոգալու նպատակով` սուլթանական իշխանությունները հպատակ քրիստոնյա […]
Կներկայացնի 7 միլիոն արևմտահայությանը, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի հետ սերտ համագործակցության ճանապարհով մշակել և իրականացնել համահայկական այնպիսի մեծածավալ նշանակության ծրագրեր, որոնք կնպաստեն հզոր և ինքնուրույն հայկական գործոնի ձևավորմանը միջազգային կյանքում:
Դաշնակից տերությունները, իսկ ներկայիս Միջազգային ընտանիքը, պատասխանատվություն են կրել եւ կրում են այն հարցում, որ Միջին Արեւելքի պետությունների ետպատերազմյան սահմանները կարգավորելիս խոշոր բացթողում են արել, ինչի հետեւանքով Միջին Արեւելքում չի լուծվել հայկական (քրդական) հարցը…




