Մշակույթ

Փետրվար 2, 2012թ. 23:06

Հազարամյակներ առաջ Հայա Աստվածը արարեց մարդուն, արարված մարդը ի պատիվ Հայա Աստծո իրեն կոչեց Հայ, իսկ երկիրը Հայք…


Դեկտեմբեր 20, 2011թ. 21:13

Երեւանէն, Վենետիկէն եւ Միլանոյէն ետք, «Հայկական ճարտարապետութեան ժառանգութիւններու ուսումնասիրութեան ռահվիրաները» ցուցահանդէսին բացումը տեղի ունեցաւ Դեկտեմբեր 5ին, Պրիւքսէլի մէջ: Այս ցուցահանդէսը արդիւնքն է Արմէնիաքա եւրոպական ծրագրին, որ նուիրուած է հայկական ճարտարապետական ժառանգութեան դիւաններու պահպանման, թուայնացման եւ վերարժեւորման: Այս ծրագիրը ընտրուեցաւ Եւրոպական Յանձնաժողովին կողմէ եւ անոր զօրակցութիւնը վայելեց, «Մշակոյթ 2007-2013» ծրագրի ծիրէն ներս: Այս առթիւ, կայքէջ մըն […]


Դեկտեմբեր 13, 2011թ. 14:01

Ապրածի ու չապրածի, լավի ու վատի, կամա ու ակամա մեղքերի, համատարած «աղմուկի» և սիրո մասին է «Իրատես de facto»-ի զրույցը գրող, հրապարակախոս, «Իններորդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:


Դեկտեմբեր 12, 2011թ. 16:26

Յարութիւնեան ընտանիքը կ’առանձնանայ հայ մշակոյթի եւ արուեստի բնագաւառին մէջ վերջին տասնամեակին կատարած որակական եւ քանակական տեսակէտով բացառիկ ներդրումներով…


Դեկտեմբեր 8, 2011թ. 20:35

Վերջերս մի խումբ հայ երաժիշտներ Սփյուռքի նախարարության «Հարավային Ամերիկայի հայ համայնքներին կրթամշակութային աջակցություն» ծրագրի շրջանակներում Բրազիլիայում, Արգենտինայում և Ուրուգվայում հանդես եկան բարեգործական համերգներով, իսկ այսօր իրենց տպավորությունները ներկայացրեցին լրագրողներին։ Ինչպես երգարվեստի մեր մշակները, այնպես էլ հանդիսատեսները և տեղի մամուլը շատ տպավորված էին համերգներով։ Հատկանշական է, որ համերգները անցնում էին լեփ լեցուն դահլիճներում և հրապարակներում, ինչպես […]


Դեկտեմբեր 8, 2011թ. 05:01

Չենք գիտեր, թէ ի՞նչ տուեալներու վրայ հիմնուած, Սփիւռքի տարածքին, վերջին 20 տարիներու ընթացքին հրատարակուած բոլոր երգարանները «Գետաշէն» երգին երաժշտութիւնը կը վերագրեն Սահակ Սահակեանի: «Գետաշէն» երգի բառերուն եւ երաժշտութեան հեղինակը Գագիկ Նազարեանն է, ներկայիս՝ ծանօթ Գուսան Հայկազուն անունով, որ կ՛ապրի Երեւան մայրաքաղաքին մէջ: Հոկտեմբերին բախտը ունեցանք երկրորդ անգամ այցելելու մեր հայրենիքը եւ ծանօթանալու Գուսան Հայկազունի. ան […]


Դեկտեմբեր 6, 2011թ. 12:40

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում են 100 համերգից բաղկացած համերգաշար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգներից առաջինը կայացել է նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Յունիսեֆ» մանկական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ […]


Նոյեմբեր 26, 2011թ. 15:37

Հրավիրվում են հոգևորականներ, պատգամավորներ, կուսակցական գործիչներ և` համեցեք, ժողովուրդ: Իսկ հավատավոր քրիստոնյայի երկյուղածությունը մնում է մոտակայքում, բայց դրսում:


Նոյեմբեր 24, 2011թ. 22:48

«Այս թանկագին պարտէզը փրկած եմ գերութենէ, այս բուրումնաւէտ մրգաստանը, այս ջինջ ու փայլող գիրքը ի յիշատակ ինձ եւ ծնողներուս, կնոջս եւ զաւակներուս: Օրհնեալ է ան, որ զաւակ մը ունի ի Սիոն» (Մատենադարանի ձեռագիր Թիւ 142): Երեքշաբթի, 15 Նոյեմբեր 2011 -ին աննախընթաց միջոցառում մը կազմակերպուեցաւ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Մայրավանքի պատրիարքարանէն ներս Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Տ. Թորգոմ […]


Նոյեմբեր 24, 2011թ. 13:30

Աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի պես ցիրուցան եղավ նաև մեր լեզուն: