Հոգու ցավ, որը բոլոր ցավերից ամենասոսկալին ու վեհն է: Դա ցավ է, որը մեր արվեստագետներին կարող էր թեւեր տալ: Երանությամբ եմ հիշում մեր այն երգիչներին, գրողներին, նկարիչներին, ովքեր երգում, գրում էին ոչ թե կլորիկ գումար վաստակելու կամ ճանաչված լինելու գորշ դրդապատճառով, այլ որովհետեւ չէին կարող դա չանել:
Մշակույթ
Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր […]
Ադրբեջանում վաղուց արդեն պետական պատվերով պատմություն են շինում ու փողով տարածում: Այս կամ այն կազմակերպությանն էլ վարձում, որ կնիքը ձեռքին վազի: Միշտ են այսպես վարվել, դեռեւս խորհրդային տարիներից: Փող եւ պատմություն, փող եւ մշակույթ, վերջապես, փող եւ քաղաքականություն: Ընդ որում, այս ամենն արվում է չտեսնված մի ցինիզմով:
Նախկին բարեգործի կարծիքով՝ մեղավոր են նախկին նախագահը, նախկին նախարարը, նախկին գրողը եւ ուրիշներ: «Առավոտի» հունիսի 24-ի համարում տպագրված «Ջուղայի խաչքարերը չհուզեցին» լուրում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը պատմել էր, որ երբ 2006-ին խորհրդարանում կազմակերպվեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկա էին ԵԽ 16 պատվիրակներ եւ մեր 131 պատգամավորներից ընդամենը 2-ը, որոնցից մեկն […]
Ստեղծվել է մի կացություն, երբ ադրբեջանցու ձեռքով նախիջեւանյան կործանված հուշարձանների վերաբերյալ միակ փաստավավերագրական արխիվային նյութերը Այվազյանն այժմ էլ ստիպված է պաշտպանել մեր պատկան որոշ մարմինների անփույթ եւ ակնհայտ միտումնավոր ոտնձգություններից:
…«մայլի» լեզուն իր հետ բերել է նաեւ լեզվամտածողության առանձնահատուկ՝ արեւելյան գծեր, որոնց զուգորդումը ռուսական «վաբշե»-ների եւ այլ «աբառոտկա»-ների հետ ստեղծել է հայերենի «համեմունքով» կոտրատվող մի ռուս-թուրքական սիմբիոզ։
Պարզվեց անծանոթները չեկիստներ են, և ուղարկված էին, որպեսզի պատժեն «ազգայնամոլ Րաֆֆու» ազգակցական Մարիամ տատիս: Նրան տարան խուզարկության: Առավոտյան տատս վերադարձավ: Նրա մատներն արյունոտ էին…
«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված ակցիայի շրջանակներում ամենալայն ժողովրդականությունը նվաճած՝ «10 հայ ականավոր արքաներ» գրքի շնորհանդեսը: Օրվա թեմային համահունչ՝ Զանգակ հրատարակչությունը կազմակերպել էր նաև Տարիել Հակոբյանի և Հովսեփ Պապիկյանի հայ արքաների քանդակների ցուցադրումը: 400-ից ավելի ֆեյսբուքյան օգտատերեր, ովքեր ակցիայի շրջանակներում նախընտրել էին հավանություններ հավաքել հենց այս գրքի համար, իրենց նվերը ստացան […]
Հեղինակ։ Անի Գասպարյան Գիտնական Վաչագան Վահրադյանը, որը 2005-ից սկսած` հետազոտություններ է իրականացնում Քարահունջում և հասցրել է մի քանի հայտնագործություններ անել, լրջորեն մտահոգված է Քարահունջի ներկայիս վիճակով: Այնտեղ անարգել արածում են անասունները` բնական կարիքներն էլ հոգալով ուղիղ քարերի կողքին, չկա պահակակետ, և ընդհանրապես ցանկացած մարդ կարող է այդ տարածքում կատարել սրտի ուզածը, լինի գաղտնի ուսումնասիրություն, թե […]
Հարկավ նման վեպ գրելու համար անձնական ինչ-ինչ որակներ են պետք: Կարելի է, օրինակ` ենթադրել, որ գրողին հանգիստ չեն տալիս մանկուց լսած զրույցները Ագուլիսի կոտորածների մասին:




