Արցախ 24

Օգոստոս 19, 2023թ. 21:15

Խաղաղության օրակարգի ցնդաբանությամբ ախտահարվածներին ի գիտություն. Ադրբեջանը ավարտում է նոր պատերազմի նախապատրաստությունները։ Ակնհայտ է, որ հիմնական թիրախը Արցախը և Սյունիքն են։


Օգոստոս 19, 2023թ. 00:18

Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, երեկ Արայիկ Հարությունյանը խորհրդարանի իր թիմակիցների հետ վերահաստատել է, որ չի հեռանալու։ Իշխանական պատգամավոր, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արամ Հարությունյանը ասել է.«Նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, մնացած ամեն ինչը խոսակցույթունների տիրույթում են, կա հստակ որոշում, նման բան չի նախատեսվում»: Ըստ իշխանության ներկայացուցչի` ներքաղաքական պայքարը կանգ չի առնում, […]


Օգոստոս 18, 2023թ. 14:39

Համենայն դեպս, այս ամենի միջից ես ուզում եմ լավատեսության մի հատիկ վերցնել, որի իրականություն դառնալու հնարավորությունը կախված է միայնումիայն Հայաստանի իշխանությունների դիրքից ու գործելակերպից կամ նրանց հրաժարականից։


Օգոստոս 18, 2023թ. 01:11

Օգոստոսի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ դիմումի հիման վրա  քննարկվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար իրավիճակը։ Նիստի ընթացքում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հերքել է ԼՂ-ում հումանիտար աղետի մասին հայկական կողմի և ԱԽ անդամ մյուս երկրների ներկայացուցիչների արձանագրումները և, որպես ապացույց, իր ելույթի վերջում ԼՂ-ում ծննդյան առիթների, հարսանյաց հանդիսությունների լուսանկարներ […]


Օգոստոս 18, 2023թ. 01:07

Ծագած խնդիրների լուծման ուղիները որոշելու համար անչափ կարևոր է բուն խնդրի ճշգրիտ որոշումը: Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունները չկատարելու հետևանքն է: Հետևաբար ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ  և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը: Արցախցին չպետք է մտածի դեղը […]


Օգոստոս 18, 2023թ. 00:50

Ուինստոն Չերչիլը․ «Ազգերը, որոնք պատրաստ են կռվելու, նորից վեր են հառնում, բայց նրանք, ովքեր հնազանդորեն հանձնվում են, նրանց վերջը եկել է»»։


Օգոստոս 18, 2023թ. 00:37

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստից հետո էլ առայժմ Կոռնիձորի սահմանային հատվածում իրավիճակի փոփոխություն չկա: 23-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում մարդասիրական օգնությամբ 22 բեռնատար: Այս մասին «Լուրեր»-ին ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Արդեն երրորդ տասնօրյակն է սկսվել, ինչ մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը բարկ արևի տակ սպասում […]


Օգոստոս 18, 2023թ. 00:29

«Չգիտեմ, երևի սա աննախադեպ է, ի՞նչ կարող ենք անել՝ պայքարել։ Անշուշտ պայքարել, բարձրաձայնել, աշխարհին տեղեկացնել, փորձել աշխարհին հնարավորինս ձայն հանել տալ, գոռալ տալ։ Այդ ամենից զատ, վերջիվերջո, հասկանալ ողբերգության աստիճանը, քանի որ շատերը չեն հասկանում, ու ես չգիտեմ, թե ինչպես չեն հասկանում։ Ինչպե՞ս չեն հասկանում, որ մեր 120 հազար հայրենակից կանգնած են մահվան շեմին, ինչպե՞ս […]


Օգոստոս 18, 2023թ. 00:16

Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ արցախցիների իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ։


Օգոստոս 17, 2023թ. 17:05

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։ Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։