Արցախ 24

Հոկտեմբեր 29, 2023թ. 01:40

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե պնդում կա, որ դուք անվտանգ հասել եք Երևան հստակ առաքելությամբ` շարունակել  մաս դառնալ ավերիչ գործողություններին Երևանում: Ինչի՞ մասին է խոսքը:  Շահրամանյանն ասել է.  -Դա կեղծ թեզ էր, ես հոկտեմբերի 6-ին հասնելով Երևան այցելել եմ Արցախի ներկայացուցչություն, խորհրդակցություն եմ անցկացրել  մեր պատասխանատուների մասնակցությամբ […]


Հոկտեմբեր 29, 2023թ. 00:37

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում։ Նայեցի Սամվել Շահրամանյանի հարցազրույցը: Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։ Հասկանում եմ ե՛ւ ռիսկերը, ե՛ւ մարտահրավերները։ Չէի էլ ակնկալում, որ նա Չապաևի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։ Բայց… Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու, աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների բանակը։ Փաստորեն […]


Հոկտեմբեր 26, 2023թ. 00:04

Պապս կասեր՝ «օղբաթ են ըսոնք… խոխմա խոխեքի խելքերը խարաբ է. իրենք խելռել, մեզ էլ խենթացրել են»… Մինչ ազգովի կզարմանանք իշխանական ու իշխանամերձ քաղաքական կառկառուն դեմքերից՝ Անդոնի, Գուրգենի ու Սամոյի՝ այս ողբերգության օրերին աննախադեպ էնտուզիազմի, ուրախ տրամադրության, լայնաժպիտ ու կենսախինդ պահվածքի վրա ու նյարդայնացած կհարցնենք, թե այդ ինչի՞ վրա եք հրճվում, պարոնա՛յք, դուք ձեզանից գոհ, ձեր […]


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:50

Արցախի պաշտպանության բանակը պատվո մարտ է վարել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «ՊԲ-ն ենթարկվեց թշնամու հրթիռահրետանային եւ ավիացիոն ինտենսիվ կրակին, ապա հիմնական ուղղություններով հատուկ նշանակության ուժերի կազմավորած գրոհային ստորաբաժանումների յուրաքանչյուր դիրքի անձնակազմին 9-10 անգամ գերազանցող ջոկատների հարձակմամբ: Նման խտության կրակի, հարվածների ու ուժերի անհամաչափության պայմաններում […]


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:46

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը խոստացված լուրջ համախմբման փոխարեն հանգեցրել է նաև մշակութային ցեղասպանության։ Նկարում հայոց առաջին քահանայապետ սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի պղծված տապանաքարն է ադրբեջանցի ելուզակների կողմից Ամարասի վանքում։ Մշակութային եղեռնը շարունակվում է։ Այն տեղի է ունենում Բաքվի բռնապետ Ալիևի անմիջական ցուցումով»։


Հոկտեմբեր 25, 2023թ. 00:26

Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը, հայտնել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Իսկ մարդիկ զարմանում են, որ պատմության դասագրքերը վատն են, ազգային չեն։ Թշնամու պլաններն իրականացվում են ինչպես գետնի վրա՝ ֆիզիկական կյանքում, այնպես էլ սրտերի նկատմամբ՝ հոգևոր կյանքում։ Ինչո՞ւ պիտի մի դե-ֆակտո իշխանություն, որ թշնամուն է հանձնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած […]


Հոկտեմբեր 21, 2023թ. 23:33

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։ Գիտեք՝ Արցախը ե՞րբ ընկավ… Երբ Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու։ Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Քոչարյանին կալանավորում էր, իսկ Ստեփանակերտում՝ ծափերով Նիկոլ էին դիմավորում։ Երբ Նիկոլն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում […]


Հոկտեմբեր 21, 2023թ. 21:44

Լրագրող Վահե Մակարյանը տելեգրամային իր ալիքում քիչ առաջ լուսանկար է հրապարակել և գրել. «Քիչ առաջ Երևանի կենտրոնում բերանները մինչև ականջները բացած, հռհռալով զբոսնում էին Բաբայան Սյամոն, Քոչարյան Անդոն, Արսենյան Գուգոն, իսկ նրանց հետևից համեմատաբար ավելի զուսպ վիճակում ՃՈ պետի նախկին տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հատկապես ուրախ էին Սյամոն ու Անդոն: Հավանաբար ամփոփում էին երեկվա իրենց կազմակերպած […]


Հոկտեմբեր 21, 2023թ. 21:39

Գևորգ Դանիելյանը գրում է. Արցախահայության սթափ հատվածը գիտակցում է, թե ինչ էր իրենից ներկայացնում ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած «ինքնաբուխ» միջադեպը, ինչը, ցավոք, կարող էին չկռահել նույնիսկ անմիջական մասնակիցներից շատերը։ Ակնհայտ է, որ Արցախի լուծարման հրամանագիրը դարձել է հակասական կռվախնձոր՝ նույն ուժերը մի կողմից անխնա քննադատում են, ընդգծելով, թե ընդունակ չեղավ ելք գտնել, մյուս կողմից՝ թե […]


Հոկտեմբեր 15, 2023թ. 20:02

Մինչ քաոսի ու պերմանենթ սթրեսի ենթարկված, պառակտված, այլայլված ու հիասթափված ժողովուրդը կքննարկի, թե Պուտինն ինչ ասաց, Բատյան ինչ հեգնեց, Էրդողանն ինչ ակնարկեց, Ռաիսին ինչ հուսադրեց, Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ինչ պատրաստակամություն հայտնեց, Միշել-Մակրոն-Շոլց եռակոմբինացիան ինչ հավաստիացումներ տվեց և թե ԵԽԽՎ-ում մերոնք ինչպես Ադրբեջանի ներկայացուցչի «պորտը տեղը դրեցին»՝ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի խումբ կոնգրեսմենների […]