Բենզալցակայաններ սարքելու փոխարեն եկեք Արցախ ու Արաքսի հովտում ներդրումներ արեք, համոզված եղեք, մեկ տարում ձեր կատարած ներդրումներն ամբողջությամբ կվերադարձնեք՝ կրկնապատկված:
Hay-turq
Ի՜նչ աստիճանի է ինքնանվաստացել Ադսրբեջանը, որ երկրի ԱԳ նախարարը ՄԱԿ է ուղղարկում մի գրություն, որը հիմնված է ակնհայտ խեղաթյուրված փաստերի վրա: Խոսքս 447 սիրիահայերի ցուցակի մասին է, որոնք ըստ Մամեդյարովի, իբր թե բնակվում են Արցախում: Սակայն պարզվում է, որ 447 անձանցից և ոչ մեկը Արցախում չի եղել, ուր մնաց, որ բնակություն հաստատած լինի:
Եթե Թուրքիայի նախագահը ցանկություն ունի նման միջոցառում անցկացնել Արցախում, կնշանակի Թուրքիան պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ըստ այդմ էլ պետք է կոնկրետ քայլեր կատարի` ճանաչի մեր երկրի անկախությունն ու դիմի պաշտոնական Ստեփանակերտին:
Ֆրանսիացի սենատոր Բեռնար Սոժեն. <Ես միամիտ չեմ ու գիտեմ, որ Ադրբեջանում կան նավթի ու գազի խոշոր պաշարներ… Հարկավոր է, որ յուրաքանչյուրս, բոլոր մակարդակներում կարողանանք համոզել միջազգային հանրության ամենաազդեցիկ ղեկավարներին: Չնայած, դա ժամանակատար գործընթաց է>:
Հայոց հինավուրց քաղաքի` Շուշիի ազատագրումը համարվում է առեղծվածային այն իմաստով, որ հայկական ուժերը կարողացան անառիկ բերդաքաղաքն ազատագրել այն ժամանակ, երբ հակառակորդը Շուշիում մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ զինուժ էր կենտրոնացրել:
Ապրիլի 21-ին ՀՀ ազգային Թաթուլ Կրպեյանը կամ ինչպես հետագայում անվանեցին` Գետաշենի Արծիվը, կդառնա 48 տարեկան: Ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում, խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո, որոշում է պատմաբան դառնալ. ընդունվում է ԵՊՀ, հասցնում է անգամ 1990-ին իր հարազատ Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել: Այդ ժամանակ սակայն, զենքով կռիվ տալու ժամանակներ էին և Թաթուլ […]
Քարվաճառի շրջանն արցախցու համար, բացի պատմական հայրենիք լինելուց, նաեւ ունի ռազմավարական մեծ նշանակություն: «Եթե չլիներ ջրառատ Քարվաճառը, Ադրբեջանը մեր նկատմամբ կիրականացներ նաեւ կապույտ ցեղասպանություն»,- համոզված է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ադրբեջանի երիտասարդությանը խորհուրդ կտամ փոխել իրենց երթի ուղղությունը, և ոչ թե գալ Արցախի սահմանի մոտ, այլ գնալ Բաքում, ու Ալիևի նստավայրի կամ նրա բազմաթիվ դղյակների շուրջ ցույցեր կազմակերպել, որովհետև Ադրբեջանի արատը այդ երկրի իշխանություն է:
Մենք հռչակել ենք մեր անկախությունը, այն չի մնացել թղթի վրա, մենք պաշտպանել ենք մեր պետությունն ու ամրապնդել այն, ստեղծել ենք ժողովրդավարական պետություն` միջազգային չափանիշներին համապատասխան:
Շահան Գանտահարեան Արցախի Հանրապետության փոխվարչապետի այցելությունը հավելյալ հանգամանք և տարողություն է ապահովում Լիբանանում Արցախի ազատամարտի 25-ամյակի առիթով կազմակերպված ձեռնարկների եզրափակիչ հավաքին: Սումգայիթի զոհերի հիշատակի հարգումը, արցախյան ազատամարտին ընկած նահատակների գերազանց նվիրման հավաքական արժևորումը, Արցախի ծանոթացումը երիտասարդությանը և ուսանողությանը, զուգահեռ` վերաբնակեցման աշխատանքների և ներդրումային դաշտի կայացման նկատելի մասնակցությունը այս գաղութի Արցախ – լիբանանահայ գաղութ կապի առավել […]




