Բաքվում պիտի ըմբռնեն, որ փորձելով մահ սփռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողում, ուր անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իրականում հատուցման ժամն է մոտեցնում իրենց խարխուլ դիրքերին:
Զինված ուժեր


Ադրբեջանում դատում են այդ երկրի իրավապաշտպան քաղաքացիների, որոնց զրկում են փաստաբան ունենալու իրավունքից կամ հետապնդում են նրանց փաստաբաններին, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, իսկ Արցախում հակամարտության պայմաններում փաստաբաններ են տրամադրել Ադրբեջանի քաղաքացիներին, ովքեր ապօրինաբար հատել են Արցախի տարածքը:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռը կործանելու համարժեք պատասխանը դեռ ստանալու է: Ուղղաթիռի դուրս բերումը ամբողջական պատասխան չի համարում: «Ուժն է միայն, որ ունակ է թուրքին ստիպել ապրել մեր կողքին քիչ թե շատ մարդավարի: Եթե ուղղաթիռը չհանեինք, շատ խնդրեինք, ավելի լկտի կդառնային: Անպատժելիությունը լկտիացնում է: Բայց թուրքի հետ հարաբերվելու փորձ մեր […]

«Սաֆարովի նման ստահակներին հերոսացող երկիրը հազիվ էլ նման քայլի դիմեր, թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում, մենք նրանց հակահարված ենք տալու եւ այն շատ ուժեղ է լինելու»
Ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ «Ասպարեզին» իր տեսակետն է ներկայացրել քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը: «Ողբերգական այս միջադեպի մասին խոսելիս՝ պետք է առանձնացնել երկու կարեւոր պահ: Առաջինը. այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ալիեւի վարչակարգը գնալով ավելի ագրեսիվ է գործում, գնալով ավելի քիչ է մտածում միջազգային հանրության կարծիքի մասին: Սա […]

«Կարծում եմ` ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը իրեն դրսևորել է որպես ոչ հումանիստ. թույլ չէր տալիս, որպեսզի մոտենային և այդ աճյունները վերցնեին:
Նույնիսկ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը արդյունք չտվեցին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին թույլ չտվեցին դեպքի վայր: Հայկական կողմին ի՞նչ էր մնում անել, և հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը:

Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը: Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, […]

Tert.am -ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է` Հայոց բանակի արժանապատվության հարցն էր ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները վերադարձնելը:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն Ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է՝ այս կորուստների համա՞ր են ազատել պաշտոնից, թե՞ ուղղաթիռը խփելու»: Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում […]
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Քանաքեռի զորամասում մասնակցել է Հետախույզի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Միջոցառումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հատուկ գործողությանը, որն իրականացվեց տարհանելու համար նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի աճյունները: «Այն, ինչ կատարվել է Արցախում՝ նշված է Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, նաև […]




