Վերլուծական

Հունվար 15, 2015թ. 00:29

Сергей Шакарянц. “ЕЩЁ И ЕЩЁ РАЗ О ТРАГЕДИИ В ГЮМРИ. Вопрос же тут не в том, что и где и как и кто должен судить не судить. И тем более – не в том, что именно по трагедии в Гюмри России надо что-то “миру доказывать”. Я НЕ ВЕРЮ, что парень, пусть и туповатый и недалёкий, […]


Հունվար 14, 2015թ. 00:28

Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ…


Հունվար 13, 2015թ. 15:53

Այս թոհուբոհում իր հարցերը լուծել փորձող Անկարայի ներկայացուցիչը ճիգ չի խնայելու պաշտոնական Փարիզի խոստման իրականացումը տապալելու: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայում ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը:


Հունվար 9, 2015թ. 23:13

Մտահոգություններս կապված են նաև շփման գծում նոր զոհերի և լարվածության աճի հետ: Որտեղից է գալիս ադրբեջանական կողմի ագրեսիվության աճը: Ինչ հույսեր ունի Ալիևը, ինչու է ձգտում խարխլել զինադադարը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ունենանք:


Հունվար 9, 2015թ. 22:35

Թեև այսօր Լևոն Տեր -Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է, բայց չեմ կարող շնորհավորել ու չեմ վարանում իմ բացահայտումը կրկին ներկայացնել բոլոր նրանց, ովքեր տառապում են լևոնացավով. մի մարդու, որը հիմք դրեց երկրում բոլոր տեսակի արատավոր երևույթներին. նրա վարած ապազգային քայլերի պատճառով մեր այդքան թանկ ձեռք բերած անկախությունը՝ Ղարաբաղի հաղթանակները ջուրը լցվեցին… Լևոնը դեռ Ղարաբաղյան շարժման տարիներից […]


Հունվար 8, 2015թ. 22:37

Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:


Հունվար 8, 2015թ. 22:32

Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել:


Դեկտեմբեր 20, 2014թ. 22:40

Հայք վերլուծական-տեղեկատվական կենտրոնն այսօր կազմակերպեց իր ամենշաբաթյա հերթական քննարկում-ասուլիսը: Թեման՝ Հայաստան-Վրաստան.կոմունիկացիոն նոր ուղիներ:


Դեկտեմբեր 18, 2014թ. 21:39

Աբխազական երկաթգծի վերագործարկմանը զուգընթաց Ռուսաստանում, Վրաստանում ու Հայաստանում ավելի հաճախացել են խոսակցությունները դեռևս 19-րդ դարին կառուցված Դաղստանից դեպի Վրաստան ձգվող ավարա-կախեթական ճանապարհի գործարկման շուրջ:


Դեկտեմբեր 17, 2014թ. 22:21

Ոչ իշխանական եռյակը երկու օր շարունակ ամեն ինչ արեց խորհրդարանական”թեժ ձմեռ” սցենարը գլուխ բերելու համար. քաղաքական կապրիզի, մաղձի, ամբիոնի մոտ հերոս ձևանալու պակաս չեղավ: Ամեն գնով երկրում իրավիճակ սրելուն պատրաստ ուժերը պարապ չմնացին նաև խորհրդարանից դուրս ու իրենց գործելոճին հարիր ՀԱԿ-ականները շտապեցին օտարի մոտ գանգատվելու երկրից, իշխանությունից, մեր ներքին խնդիրներից: