Վերլուծական

Փետրվար 25, 2015թ. 09:22

Առաջին աշխարհամարտի մասնակից Թուրքիան, պատերազմի ողջ ընթացքում, միակ ակնառու հաղթանակը Գալիպոլիում է տարել Անտանտի՝ իրեն թշնամի պետությունների դաշնակցային զորքերի դեմ: Անհասկանալի է, որ հարյուր տարի անընդմեջ Թուրքիայում տոնել են ոչ թե այդ ճակատամարտը հաղթական դարձրած ամսին՝ օգոստոսին, այլ մարտի 15-ին՝ ճակատամարտի սկսվելու օրը:


Փետրվար 24, 2015թ. 00:09

Ապրիլի 24-ին նշանակված Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին օրերս թուրքական մամուլին տրամադրված ու արագորեն հերքված լուրերի «խաչաձեւ արտանետումները» արտացոլում են Անկարայի որդեգրած պաշտոնական ժխտողականության լուրջ ճգնաժամի փաստը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Today’s Zaman» պարբերականը կիրակի օրը տեղեկատվություն էր տպագրել մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխված Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին՝ վկայակոչելով կառավարության անանուն […]


Փետրվար 23, 2015թ. 23:29

“Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր հերթական անգամ փորձեց օրիգինալ երևալ՝ սեփական շոուն խաղարկելով խորհրդարանում: Չնայած այլևս քիչ չեն իրազեկ պատգամավորները, ովքեր ժառանգականի այդ “օրիգինալությանը” այսպիսի մեկնաբանություն են տալիս՝. “Հստակ ծառայում է ինչ-որ ուժերի ու ՀՀ խորհրդարում կատարում նրանց հրահանգները”: Եվ ուրեմն, հերթական ի՞նչ հրահանգ էր ստացել տիկինը: Վերջինս դեռ անցած նստաշրջանից շրջանառության մեջ է դրել՝ […]


Փետրվար 23, 2015թ. 23:12

Կոլումբիական առաջատար «El espectador» պարբերականը անդրադառնոլով Հայոց ցեղասպանության փաստին գրում է.: Ապա հավելում թե ավելի քան 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, ոմանք ուղղակի մահապատժի ենթարկվեցին, շատերն էլ քշվեցին դեպի անապատներ ու լեռներ: Ըստ պարբերականի` այդ իրադարձությունները Թուրքիայում ցեղասպանություն կոչելը հավասարազոր է «քրեական հանցագործության» մեջ մեղադրվելուն: «1915 թվականի ապրիլին, երբ Օսմանյան կայսրությունը միացավ պատերազմի կենտրոնական դերակատար պետություններին, […]


Փետրվար 22, 2015թ. 23:35

Այս օրերին պետական սահմանին լարվածությունը որոշ չափով թուլացել է: Իհարկե չի կարելի ասել, թե անդորր է, բայց փաստ է նաև, որ չկան իրար հաջորդող դիվերսիաներ՝ այն, ինչի ականատեսը եղանք հունվարին: Եթե ընդունելու լինենք այն տեսակետը, թե հունվարյան լարվածության պատճառներից մեկը Բաքվի ցանկությունն էր ռևանշի դիմել անցյալ տարվա օգոստոսյան ջարդի դիմաց, ապա փաստ է, որ ռևանշը ձախողվեց՝ վերածվելով նոր ջարդի: […]


Փետրվար 19, 2015թ. 02:45

Սերժ Սարգսյանը օգտվեց ի վերուստ ընձեռնված աստեղային ժամից։ Որպեսզի Հայաստանը և Թուրքիան հանդիսանան Կասպյան ավազանի գազի ու նավթի տարանցիկ պետություններ, ապա նվազագույնը անհրաժեշտ է որ այդ երկու պետությունները ունենան ձևական, առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ։ Այլապես հնարավոր չէ գազն ու նավթը տեղափոխել Եվրոպա։ Այդքան շահարկվող «սահմանների բացում» արտահայտությունը առաջին հերթին նշանակում է որ գազի և նավթի […]


Փետրվար 19, 2015թ. 01:10

Վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական իրադարձություններն այնքան սրընթաց էին զարգանում, որ դրանց բոլոր նրբերանգների բացահայտման համար ժամանակ եւ անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվում։ Ներկայումս, երբ արդեն ակնհայտ է քաղաքական իրադրության որոշակի լիցքաթափման միտումը, միանգամայն հասկանալի են դառնում նաեւ նրանում անմիջականորեն ներգրավված առանձին դերակատարների պահածքի «վերջին տարօրինակությունները»։ Դրանց շարքում թերեւս ամենամեծ «սյուրպրիզը» ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից հանրապետության նախագահին […]


Փետրվար 18, 2015թ. 12:30

Թուրքական Hurriet Daily News պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների զարգացման հեռանկարին: Հոդվածագիր Մուրատ Յեթքինը նշում է, որ «թուրք-ամերիկյան հարաբերությունները նախքան այս, Հայկական հարցի հետ կապված շատ խոչընդոտներ են հաղթահարել»: Հեղինակը վերհիշում է 2 պետությունների միջև, թերևս, ամենալարված պահը` 2007թ., երբ Անկարան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին` Ներկայացուցիչների […]


Փետրվար 18, 2015թ. 11:59

Երբ 2002 թվականին Թուրքիայում իշխանության գլուխ եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նրա հիմնադիր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարեպաշտ մահմեդականի տպավորություն էր թողնում, որ ձգտում էր վերացնել կոռուպցիան և բարելավել Թուրքիայի քաղաքացիների կենսամակարդակը: Վերջին 13 տարվա ընթացքում Էրդողանը աստիճանաբար վերածվեց կոռումպացված բռնակալի՝ ժամանակակից Օսմանյան սուլթանի հովերով տարված: Արդյո՞ք ի սկզբանե նա եղել է գառան մորթի հագած գայլ, […]


Փետրվար 17, 2015թ. 22:43

Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հայտնի է իր ուրբաթախոսությամբ, վերջին շրջանում սկսել է առավել հաճախակի հրապարակավ հանդես գալ: Ու հետաքրքիրն այն է, որ իր ՀԱԿ նախագահը պայմանավորում է լինելով՝ լավ գիտակցելով, որ սեփական մտքերը փաթեթավորված մատուցելը շատ ավելի ընկալելի կարող է լինել: Այլ բան է, թե այդ մտքերի քանի՞ տոկոսն են իրավամբ ազգային: Եվ այսպես, երեկ օրվա […]