Բարոյական տեսակետից Էրդողանի հրավերը վիրավորանք է՝ հասցված ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ հայ ժողովրդին ու մեր անմեղ նահատակների հիշատակին։ Կարծում եմ՝ նախագահ Ս. Սարգսյանի պատասխան նամակը չափազանց մեղմ էր, մինչդեռ պետք է լիներ բաց նամակ՝ ուղղված աշխարհի այն երկրների նախագահներին, որոնք պատմականորեն ժառանգորդն են Անտանտի դաշնակից պետությունների, և հարցն ուղղեր նրանց. «Ձեզնից ոմանք, որ […]
Տարածաշրջան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ –Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բաքվում կայացած հանդիպման ժամանակ չշրջանցվեց ԼՂ հիմնահարցը. Չավուշօղլուն ասել է, թե Թուրքիայի արտաքին գերատեսչության գերակա ուղղությունն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Ապա միջազգային հանրության ականջին հասցրել բազմիցս ասվածը, թե ԼՂ հիմնախնդիը սպառնում է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքական նման հայտարությունները բնավ նորություն չեն, […]

Սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։ Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։ ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, […]
Հյուսիսային Սիրիայում ասորի համայնքի նկատմամբ իրականացված առեւանգման, բռնության եւ բռնագաղթի գործողությունները թարմացնում են Հյուսիսային Իրաքում, հատկապես եզդիների եւ ընդհանրապես ասորի համայնքի տարբեր դավանական խմբերի դեմ գործադրված պատկերների հիշողությունը: Սրանք բոլորը Էթնիկ զտման ժամանակակից ամենավառ օրինակներ են, որոնք տեղի են ունենում ահաբեկչության դեմ իբրեւ թե աննահանջ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի երեւութապես եւ հայտարարողական մակարդակի վրա դատապարտանքի, […]
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի առնչությամբ: Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես գրում է. «Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ […]
Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու՝ Բաքվում արած այսօրվա հայտարարությունը Tert.am-ի հետ զրույցում որակեց իբրև դեռևս 1990-ական թվականներից որդեգրած ռազմավարության շարունակություն, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը երրորդ երկրի խնդրով: «Դեռևս 1990-ականների սկզբներից Թուրքիան Ղարաբաղի խնդիրն էր առաջ բերում, իսկ Հայաստանը միշտ ասում էր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորվեն որևէ երրորդ երկրի հետ: Հայաստանը երբեք […]

Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Դավութօղլուի կողմից շրջանառության մեջ դրված համատեղ ցավի գաղափարը տանում է դեպի ցեղասպանության հերքման, այսինքն՝ որպեսզի դա չտանի բուն ցեղասպանություն կատեգորիային: Թուրքիան ամեն կերպ խուսափում է հենց ցեղասպանության իրավական բաղադրիչից, եւ եթե մենք նայենք 1919 թվականի Օսմանյան տրիբունալների դատավարությունները, ինչո՞ւ հանկարծ Օսմանյան […]
Ցյուրիխյան արձանագրությունները ուժի մեջ մտնելու համար, Թուրքիայի նախապայմանն է՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի «օկուպացված տարածքները»՝ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, հետևաբար իր խորհրդարանից արձանագրությունների հետկանչը ոչ մի նշանակություն չունի»: […]

Պաշտոնական տվյալներով այս վայրենի խրախճանքի օրերին դաժանաբար սպանվեցին 27 հայեր, խոշտանգվեցին, թալանվեցին հարյուրավորները: Կոտորածները նպատակ ունեին խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Դրանք ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր` իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:

«Մարդիկ քառասուն օր սպասելուց հետո ուղղակի զայրույթի և հուսահատության մեջ մտածում են բողոքի ակցիաների մասին, հացադուլի մասին։ Խոսակցություն է եղել և երեկ դատախազության տարածած հայտարարությունը նպաստեց դրան»,- այս մասին այսօր ասել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ լրագրողներին ներկայացնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության նախաքննությունից հետո տիրող իրավիճակը, երբ Ավետիսյանների հարազատները ներխուժել էին Շիրակի դատախազության […]




