«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների: Ինչպես նկատում է Շարմազանովը, եթե Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր […]
Թեգ` Ղարաբաղյան հակամարտություն
«Ղարաբաղի հակամարտությունը երկար պատմություն ունի։ Եվ Իրանը հակամարտության սկզբից լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի հրադադար լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը։ «Թեհրանը մշտապես կողմ է եղել և ջանացել, որպեսզի խնդիրը կարգավորվի կողմերի միջև երկխոսության միջոցով, միաժամանակ՝ ողջունելով միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպան չունի նույն դերը, ինչ ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ.նյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ռոլան Դյուման: «Կարևոր կլիներ լսել Եվրոպայի ձայնը, եթե Եվրոպան կարողանար ավելի բարձր հայտարարել իր մասին և հանդես գար միասնական դիրքերից: Ներկայումս Եվրոպան չունի այդպիսի ձայն, քանի որ առաջատար խաղացողներն են ԱՄՆ-ը […]
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը շուտով կլքեն իրենց պաշտոնները: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերի համաձայն` այս աշնանն ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան որպես Մինսկի խմբի համանախագահ վերջին անգամ կժամանի տարածաշրջան: Ըստ շրջանառվող լուրերի` Բրայզային սպասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Երկրորդ համանախագահը, որը շուտով […]




