Հոգևոր

Նոյեմբեր 2, 2010թ. 14:40

19-րդ դարում կառուցված Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցին բազիլիկ հրաշագեղ եկեղեցին, որ չէր գործում խորհրդային տարիներից ի վեր, վերաօծվեց մեծ հանդիսավորությամբ։


Նոյեմբեր 2, 2010թ. 12:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 1-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված 58 անմեղ զոհերի եւ Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին: Նորին Սրբության նամակում մասնավորապես ասված է. ՙԴիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական […]


Նոյեմբեր 1, 2010թ. 17:19

Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 16 նորընծա սարկավագների։ Սրբազան Հայրը սբ. մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը…


Հոկտեմբեր 28, 2010թ. 16:57

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ: Նորին Սրբությունը ողջունելով քաղաքապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Կանադայի իշխանություններին, որ անիտարբեր չեն եղել հայոց մեծագույն ողբերգության նկատմամբ եւ դեռ 17 տարի առաջ […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 14:47

Հոկտեմբերի 22-ին Հռոմի Սանտա Մարիա Բամբինա համալսարանում, (Իտալիա) տեղի ունեցավ ՙՓրկենք վանքերը՚ խորագրով ժողով, որին մասնակցում էին Օրիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները: Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան էր եկեղեցիների, վանքերի և համաշխարհային մշակույթի կոթողների պահպանության հարցը և դրանց պահպանման և վերականգնմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց ստեղծել կոորդինացիոն խումբ՚, որը կհամակարգի ֆինանսական, հրատարակչական […]


Հոկտեմբեր 22, 2010թ. 13:01

Կոմիտաս եղաւ հայոց ազատագրող ձայնի ուսուցչապետը:


Հոկտեմբեր 21, 2010թ. 17:11

Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 190-րդ տարեդարձին նվիրված Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Վաղը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀՀ ԳԱԱ-ի համատեղ նախաձեռնությամբ ԳԱԱ շենքում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Խրիմյան Հայրիկի հոբելյանին: Կիրակի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հավարտ Սբ. Պատարագի Խրիմյան Հայրիկի շիրմի առջև տեղի կունենա հոգեհանգստայն կարգ: Այս մասին տեղեկացրին […]


Հոկտեմբեր 21, 2010թ. 09:24

Կային ժամանակներ, ոչ-հեռաւոր, երբ հոգեւոր տուները կը գործէին զուտ իրենց կալուածներէն ներս, եկեղեցական արարողութիւններով ու գործունէութիւններով, իրենց կապը իրենց հօտին հետ ըլլալով առիթէ-առիթ կամ յատուկ պարագաներու։ Կային նաեւ ժամանակներ, դարձեալ ոչ-հեռաւոր, երբ ազգային-մշակութային-միութենական կեդրոնները, անկախաբար իրենց ներքին կազմակերպչական աշխատանքներէն եւ շարժումներէն, կը ծաւալէին բեղուն գործունէութիւններ ու կը լծուէին հրապարակային բազմատեսակ ձեռնարկներու։ Այսօր, կարելի՞ է ըսել […]


Հոկտեմբեր 20, 2010թ. 10:00

Անցեալ ամսուան երկրորդ շաբաթավերջը յատկանշուեցաւ Քալիֆորնիոյ կամ Արեւմտեան Թեմի Առաջնորդանիստ Սբ. Ղեւոնդեաց Մայր Եկեղեցւոյ օծումով, որուն առթիւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Գերագոյն Վեհը՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս կը կատարէր Հովուապետական իր հերթական այցելութիւնը՝ հայկական Լոս Անճելըսը օժտելով նոր սրբավայրով: Ինչ խօսք՝ կարեւոր իրադարձութիւն մըն էր եղածը հայահոծ այս գաղութին կեանքէն ներս: Մեր սիրտերն ու հոգիները […]


Հոկտեմբեր 4, 2010թ. 13:00

Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Կազակական շարժման բարձրագույն  սպայական կազմը` գլխավորությամբ ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, ՌԴ Մեծ Կազակական եղբայրության ատաման Վալերի Նիկիտինի և Բելառուսի գլխավոր ատամանի տեղակալ Վլադիմիր Սաֆոնովի: Սպայական կազմին ուղեկցում էր միջազգային հայ-կազակական շարժման հիմնադիր գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը: Հյուրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս […]