Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ. օրացույցներ: Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցի տպագիր հրատարակության 145-րդ տարին: Այն իր մեջ բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ 2011թ. պաշտոնական օրացույցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. […]
Հոգևոր
Չգիտես` ինչ պարբերականությամբ կրկնվող հիվանդություն է օտարի անտարբերությամբ ընդամենը նայելը մեր հոգևոր արժեքների կործանմանը…
Հունվարի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը` գլխավորությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանի և խմբավար Ռուբեն Շարբաթյանի, կմեկնի Մոսկվա` հրավերով Ռուս Ուղղափառ Եկեղեցու: Երգչախումբը մասնակցելու է հունվարի 9-23-ը Մոսկվայի երաժշտության միջազգային տանը անցկացվող հոգևոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին` կազմակերպված […]
Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվումէ Սուրբ Պատարագ: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, […]
Վրաց Պատրիարք Իլիա Բ մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերը արտահայտեց համայն հայության հանդեպ …
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քաղաքամայր Երևանի եկեղեցիներում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, Ամանորյա գիշերը` ժամը 2400-ին, կկատարվի գոհաբանական մաղթանք:
Դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց օրհնության կարգ հին Վեհարանի նորոգության և վերակառուցման առիթով: Վերջին անգամ հին Վեհարանը նորոգվել է լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի շրջանում՝ 1958 թվականին: Հիմնանորոգության և վերակառուցման աշխատանքներն իրականացվում են բարերարությամբ Մայր Աթոռի արժանավոր զավակների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար […]
Դեկտեմբերի 17-18-ին Վիեննայում գումարվեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի և Եվրոպայում միգրանտների գծով եկեղեցիների հանձնախմբի կողմից կազմակերպված ՙԵվրոպական եկեղեցիների պատասխանը միգրացիային 2010. ձեռքբերումներ, մարտահրավերներ և ապագայի հեռանկարներ՚ վերնագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրոպայի ավելի քան 20 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ժողովին ներկայացնում էր Տ. Պարույր քահանա […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հերթական երկու աշխատությունները` Կալլիստոս եպիսկոպոսի <Ուղղափառ ուղին> և <Վարք սրբոցի> աշխարհաբար թարգմանության Դ հատորը: 20-րդ դարի բյուզանդական ուղղափառ աստվածաբանական մտածողության բացառիկ ներկայացուցիչներից մեկի` եպիսկոպոս Կալլիստոս Վեարի <Ուղղափառ ուղին> գիրքն առաջին անգամ է հայերեն հրատարակվում: Գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Հասմիկ Մուրադյանը: Մյուս աշխատությունը` <Վարք Սրբոցի> Դ […]




