Ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։
ԼՂ Հանրապետություն


Ադրբեջանը հումանիտար աղետը, սովահարության սպառնալիքը օգտագործում է որպես զենք Արցախի ժողովրդին բռնի հպատակեցման համար:

Ինչպես ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Ցեղասպանության կանխարգելումը եւ խոցելի բնակչության պաշտպանությունը համաշխարհային հանրության հիմնարար պարտավորություններից են։

Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքվի հայտարարությանը, որ իրենք պատրաստ են «Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անցկացնել կանոնավոր հանդիպումներ», ասել է. «Բաքուն ուզում է ինտեգրացիայի խնդիրը քննարկել: Նրանք նախապայման են դնում, որն անհնարին է դարձնում ցանկացած հանդիպումներ: Անկեղծ շահագրգռվածություն՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ ուրեմն՝ այլ ձևաչափով պետք է հանդիպումները լինեն: Իսկ դա ուղղակի […]

Հայ-ադրբեջանական այս դեռեւս չլուծված հակամարտությունում մենք՝ հայերս, մեր ձեռքում ընդամենը մեկ լծակ ունենք՝ այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է: Իհարկե, այդ լծակն այսօր բավականին թուլացել է, որովհետեւ Հայաստանի իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, թե ինչպիսի փաստաթուղթ են ստորագրելու, արդեն նախօրոք ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է, արդեն նախօրոք ասել են, որ […]

Արցախն ունի ինորոշման իրավունքը իրացնելու հնարավորություն, և որևէ քաղաքական ուժ կամ կառույց չի կարող այն կասկածի տակ դնել

ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան-Արցախ հարաբերություններում խրվող սեպն անընդհատ խորացնելը, համազգային նշանակության օրակարգն այլազան թեմաներով ստվերելը, համահայկական միջոցառումներին Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունեն՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը, այդ մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է նման կեցվածքը և իր […]

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները իրադրության շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ օգոստոսի 9-ի տեղեկագրում։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ […]

Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ստանձնել համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները և փոխարենը օգտագործում է ճանապարհի արգելափակումը Հայաստանի կառավարության և բնակիչների վրա ճնշումն ուժեղացնելու համար, նպատակ ունենալով ստանալ զիջումներ Արցախի վերահսկողության վերաբերյալ իր պահանջներում:

Արցախի նախագահն ասաց, որ բանակցությունների համար նախ պետք է ապահովվեն բարենպաստ և հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները։




