ԼՂ Հանրապետություն

Փետրվար 26, 2015թ. 17:18

Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու՝ Բաքվում արած այսօրվա հայտարարությունը Tert.am-ի հետ զրույցում որակեց իբրև դեռևս 1990-ական թվականներից որդեգրած ռազմավարության շարունակություն, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը երրորդ երկրի խնդրով: «Դեռևս 1990-ականների սկզբներից Թուրքիան Ղարաբաղի խնդիրն էր առաջ բերում, իսկ Հայաստանը միշտ ասում էր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորվեն որևէ երրորդ երկրի հետ: Հայաստանը երբեք […]


Փետրվար 26, 2015թ. 09:36

Ցյուրիխյան արձանագրությունները ուժի մեջ մտնելու համար, Թուրքիայի նախապայմանն է՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի «օկուպացված տարածքները»՝ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, հետևաբար իր խորհրդարանից արձանագրությունների հետկանչը ոչ մի նշանակություն չունի»: […]


Փետրվար 25, 2015թ. 20:20

Պաշտոնական տվյալներով այս վայրենի խրախճանքի օրերին դաժանաբար սպանվեցին 27 հայեր, խոշտանգվեցին, թալանվեցին հարյուրավորները: Կոտորածները նպատակ ունեին խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Դրանք ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր` իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:


Փետրվար 24, 2015թ. 23:32

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ կան բավականաչափ նյութեր, որոնց հիման վրա կարելի է փաթեթ կազմել եւ առաջ քաշել պահանջատիրության հարցը: «Անշուշտ Սումգայիթում տեղի է ունեցել ցեղասպանություն նույն նպատակով, ոչ միայն հայաթափել ու յուրացնել նյութական արժեքները, այլեւ բնաջնջել ու յուրացնել մշակութային բոլոր արժեքները»,- ասաց տիկին Ալավերդյանը: Ըստ նրա, 1988-ին, երբ Սումգայիթից […]


Փետրվար 24, 2015թ. 20:42

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը. «Հայտարարությանս անհրաժեշտությունը, թերևս, չէր լինի, եթե 2 օր շարունակ իբրև կառավարման ճգնաժամի ցայտուն օրինակ անհեթեթորեն և բացարձակ անհիմն չշահարկվեր, այսպես կոչված, «աննախադեպ իրադարձությունը», այն է՝ առաջին անգամ 1991 թվականից ի վեր մենք ունենք միջազգային փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը ամրագրվում է իբրև Ադրբեջանի տարածք: Խոսքն, իհարկե ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված զեկույցի […]


Փետրվար 24, 2015թ. 18:41

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը դատապարտում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կոչերը՝ ուղղված Արցախի իշխանություններին՝ ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին Բաքվին հանձնելու հետ կապված: ՍԴՀԿ-ն կարծում է, որ մենք հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ: Ձերբակալված դիվերսանտները սպանել են երկու անմեղ քաղաքացիների և ծանր վիրավորել մյուսին: Դրա հետ մեկտեղ, Արցախի Հանրապետությունում անցկացվել է բաց և […]


Փետրվար 23, 2015թ. 22:30

Ղարաբաղյան շարժում: Նորագույն, բայց մոռացված պատմություն: Այս գնահատականը տալիս է շարժման ակունքներում կանգնած և այն գլխավորած գործիչներից մեկը` Վազգեն Մանուկյանը: «Անգամ ականատեսները մեծ մասամբ մոռացել են, թե ինչ էր կատարվում, իսկ երիտասարդությունը համարյա ոչինչ չգիտի»,-նկատում է նա: Այդ չիմացությունն էլ, ըստ նրա, հնարավորություն է տալիս որոշ մարդկանց խաբեբայության միջոցով միավորներ հավաքել ժողովրդի մոտ. «Մեկը վեր […]


Փետրվար 20, 2015թ. 19:40

“Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ”,- ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարարությանը` ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:


Փետրվար 19, 2015թ. 19:30

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: անդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ […]


Փետրվար 18, 2015թ. 20:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/ եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: