ԼՂ Հանրապետություն

Օգոստոս 5, 2023թ. 22:39

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում։


Օգոստոս 5, 2023թ. 18:55

Ու՞ր են ձեր եվրոպացին, ամերիկացին, թո՛ղ գան, ռուսի պես զենքը վերցնեն ու կանգնեն հայի ու թուրքի արանքում, մի «կտոր հաց» ափսոսեցին Արցախ ուղարկեն, խեղճ սենատորները շատ «լացեցին», բայց բեռնատարները չկարողացան ուղարկել Արցախ․․. Արցախից կամ Հայաստանից, ովքեր ռուս խաղաղապահ ուժերի դեմ են դուրս գալիս, նրանք ալիև-նիկոլի գործիքներն են, նրանք թուրք են, ուզում են թուրքի հետ ապրեն, […]


Օգոստոս 3, 2023թ. 22:42

ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով քննարկման ժամանակ: Նա, մասնավորապես, նշել է. «Սովը և մարդկանց տանջանքներ պատճառելը պատմության մեջ պատերազմի հանցագործության վառ օրինակներ են եղել: Սակայն այսօր ևս մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մայրերը չեն կարողանում սնունդ հայթայթել իրենց երեխաների համար, […]


Օգոստոս 1, 2023թ. 10:21

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն […]


Մարտ 1, 2015թ. 17:43

«Առաջիկայում այստեղ ներկայացված քաղաքական ուժերը կլինեն խորհրդարանական ընտրապայքարի մրցակիցներ: Ազնիվ մրցակցության մեջ արդարորեն ձեռք բերված հաջողությունը միայն կլինի բոլորինս` մեր ժողովրդինը, Արցախի Հանրապետությանը»:


Փետրվար 27, 2015թ. 20:56

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Քլափերը նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված […]


Փետրվար 27, 2015թ. 16:14

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է անցանկալի անձանց վերջին` ճշգրտված «սեւ ցուցակը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջան ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, որ նոր «սեւ ցուցակում» նշված է 435 մարդու անուն, որոնք Ադրբեջանի համար անցանկալի անձ են համարվում: «Այդ ցուցակում ընդգրկվում են առան ց ադրբեջանական իշխանություն […]


Փետրվար 27, 2015թ. 15:54

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ում ընտանիքը ևս ադրբեջանական ջարդերից փախուստի է դիմել, արձանագրում է, որ Սումգաիթյան ողբերգության հերթական տարելիցն անցնում է առանց որևէ պետության կողմից քաղաքական ու իրավական ճշգրիտ գնահատականներ տալու: «Այն ժամանակ Ամերկայի Միացյալ Նահանգները շատ պարզ ձևով օգտագործեց Սումգաիթի հայերի հարցը Սովետի հետ իրենց հարաբերությունների ու ինչ-որ նպատակների հասնելու հարցում: Բայց Խորհրդային միության փլուզումից […]


Փետրվար 27, 2015թ. 14:01

Հայրապետյանի հովանավորած ռազմական ակադեմիայի շինարարությունը վերսկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում վերսկսվել է Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորած՝ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ակադեմիայի շինարարությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանքի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը: Նա հայտնեց, որ շենքի առաջին հարկն արդեն պատրաստ է: «Հիմա երկրորդ հարկն է կառուցվում, […]


Փետրվար 27, 2015թ. 12:22

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ –Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բաքվում կայացած հանդիպման ժամանակ չշրջանցվեց ԼՂ հիմնահարցը. Չավուշօղլուն ասել է, թե Թուրքիայի արտաքին գերատեսչության գերակա ուղղությունն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Ապա միջազգային հանրության ականջին հասցրել բազմիցս ասվածը, թե ԼՂ հիմնախնդիը սպառնում է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքական նման հայտարությունները բնավ նորություն չեն, […]