ԼՂ Հանրապետություն

Հոկտեմբեր 30, 2014թ. 18:30

«Միշտ եղել եմ այս թեզի կողմնակից. եթե չկա Լեռնային Ղարաբաղի կողմը, այս բանակցություններում արդյունավետություն չի լինելու, իսկ Փարիզը դրան որևէ նշանակություն չի տալիս»


Հոկտեմբեր 30, 2014թ. 16:03

«Եկե՛ք, սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ, հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել ԵՏՄ կազմում: Ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսիան, Աբխազիան և մյուսները»:


Հոկտեմբեր 21, 2014թ. 00:34

Հետաքրքիր է, բայց անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ իբրեւ թե մաքսակետ տեղակայելու միանգամայն շինծու հարցը շատ ավելի հաճախ արծարծվեց մամուլում ու զանազան-զարմանազան կայքերում, քան աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի բացօթյա համերգը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:


Հոկտեմբեր 19, 2014թ. 22:01

Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանում այսուհետ կգործի Արցախի հետ բարեկամության խումբ, որը կգլխավորի ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը։ Ի՞նչ նոր հնարավորություններ է բացում այս նախաձեռնությունը Արցախի Հանրապետության, արցախահայության առջեւ, ինչ հեռանկար է խոստանում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման առումով։ Մեր հարցերին պատասխանում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ։ -Սա Եվրախորհրդարանի պատգամավորների եւ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» համատեղ […]


Հոկտեմբեր 19, 2014թ. 21:17

Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե ձևացնելով, որ իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, Բաքուն մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել Մինսկի խմբի հովանու ներքո վերջին տարիներին շարունակվող բանակցային գործընթացը:


Հոկտեմբեր 17, 2014թ. 22:53

Հայաստանի ԵՏՄ անդամակցմամբ մեր առաջ բացվում է հսկայական շուկա և Արցախի էկոլոգիապես մաքուր սնունդը չի կարող չունենալ իր պահանջարկը այդ շուկայում: Հետևաբար, հարկավոր է ճիշտ աշխատել ու արդյունավետորեն օգտվել ստեղծված հնարավորությունից՝ Հայաստանի միջոցով դուրս գալ ԵՏՄ շուկա ու գրավել թեկուզ փոքր, բայց ուրույն տեղը:


Հոկտեմբեր 17, 2014թ. 00:08

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների օրերս Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը սկսել է քարոզչական նոր գրոհ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իբր սպասվող լուրջ առաջընթացի թեմայով։


Հոկտեմբեր 16, 2014թ. 23:57

Օրերս 82-րդ անգամ Արցախ այցելեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի երկրորդ խոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Նախորդ օրը մի տասն անգամ ինձ զանգեց նրա օգնականը, ավելի ճիշտ՝ Արցախում նրա պաշտոնական ներկայացուցիչ Արտեմիսը։


Հոկտեմբեր 16, 2014թ. 23:34

2014 թվականի հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Նմանատիպ խմբեր ձևավորած Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որն անցնում է ազգային սահմանները: […]


Հոկտեմբեր 14, 2014թ. 00:36

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո գլխավոր հարցը, որ հուզում է հասարակությանը, նոր ինտեգրացիոն միավորման կազմում Հայաստանի հայտնվելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սպասող հետագա ճակատագիրն է։