Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության նոր բռնագաղթի կազմակերպիչները արթնացրել են ամբողջ հայությանը, վերաբացել են Հայոց ցեղասպանության հիշողությունը եւ դրա ճանաչման, դատապարտման եւ հատուցման թղթածրարը…
Ցեղասպանություն
Ասում են, 20-րդ դարում թուրքը փոխվել է, ո’չ, չի փոխվել: Այն, ինչ հայության դեմ իրականացրեց Թուրքիան 20-րդ դարասկզբին, նույնն անում է և այսօր ու կանի նաև հաջորդ դարերում, եթե ունենա այդ հնարավորությունը: Սա թիվ մեկ դասն է, որ մենք պետք է գիտակցենք: Իսկ ես կհավատամ թուրքի փոխված լինելու միայն մեկ դեպքում, երբ
Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները` օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Չի թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով…
Քեսապ միշտ ալ խաղաղ աւան մը եղած է, անոր բնակիչները խաղաղասէր եղած են: Անոնք իրենց օրապահիկը կ՚ապահովէին հողագործութեամբ, եւ աւանդականի թեթեւ զբօսաշրջիկութեան գործերով: Քաղաքին մէջ զինուորական կեդրոնատեղիներ կամ նման անձնական կեդրոններ չկան, այդ բոլորը ծայրամասերուն վրայ կը գտնուին, հետեւաբար արդարացուցիչ պատճառներ չկան ժողովուրդը իրենց խաղաղ տուներէն տեղահանելու: Եղածը կը նպատակադրէ չարդարացուած պատճառներով շրջանը իր բնիկ […]
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ […]
Լաթաքիան ներկայացնող Սուրիացի արաբ պատգամաւոր Նայեպ Մախլուֆ, Լաթաքիոյ մէջ ապաստանած Քեսապցիներուն ապաստանը այցելելէն ետք, իր facebook-եան էջին մէջ կը գրէ. “Յիշեցում մը այսօրուան թոռներուն, թէ ինչ գործած են իրենց նախնիները անցեալին. Փաստելու համար, որ այսօրուան ոճրագործութիւնները ոչ թէ պատահականութիւն են, այլ ընթացք՝ զոր սկսած են նախնիները եւ զայն ժառանգած անոնց զաւակները… մորթելը, գլուխներ կտրելը, հաւաքական […]
Հայկական տարրի մը գոյութիւնը շատ մը ուսումնասիրողներ կը տանին մինչեւ Մեծն Տիգրանի օրերը կամ նոյնիսկ անկէ առաջ: Շատեր Քեսապը կը դիտեն իբրեւ Կիլիկեան Հայաստանի սահմանակից եւ այդ ժամանակաշրջանի կազմուած հայկական գաւառակ:
Գործողութիւններու ընթացքը ակնյայտ կը դարձնէր, որ զինեալներու յարձակում մը չէր եղածը, այլ լաւապէս սերտուած, կազմակերպուած եւ մասնագիտականօրէն ուղորդուած եւ ղեկավարուած բանակի մը գործողութիւնը: 20 Մարտի լոյս 21-ի գիշերը բռնկեցաւ Քեսապի թրքական սահմանը` ամբողջ երկարութեամբ: Թրքական տասը Պի.ԷՄ.Պէ. հատեցին թուրք-սուրիական սահմանը: Բազմաթիւ հրասայլեր նոյնպէս: Սկսան ուժգին յարձակում գործել սուրիական բանակի դիրքերուն վրայ: Կողմէն սկսան հարուածել յատկապէս […]
Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների վերաբերյալ` Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության բռնագաղթի կապակցությամբ
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ դադարեցնելու օտարերկարցի զինյալներին աջակցությունը Սիրիայի հյուսիսարևմտյան Քեսապ քաղաքում, որի գերազանցապես հայ բնակչությունը այս հանգստյան օրերին փրկվելու համար հարկադրված էվակուցավել է, ասված է հանձնախմբի հաղորդագրության մեջ: Հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը նախագահ Օբամային ուղղված խիստ ձևակերպումներով նամակում կոչ է արել […]




