Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խորհրդարանական հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը: Ըստ Agos-ի՝ Դեմիրթաշը պատմել է, որ 1915 թվականի ցեղասպանությունը սկսվել է պոլսահայ 246 մտավորականի աքսորմամբ: Նա շեշտել է, որ «Իթթիհադ և թերաքի» կուսակցության նպատակն էր ոչնչացնել և այդ հողերից մաքրել բոլոր նրանց, ովքեր թուրք և մուսուլման […]
Ցեղասպանություն
Թուրքիան շատ կարևոր է ինձ համար, ոչ թե նրա համար, որ պապիկս այնտեղից է եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով զավթվել են նրանցից ոչ թե պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխության հետևանքով, այլ իթթիհաթականների կառավարության վայրագ հրահանգների պատճառով։
Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ այսօր՝ ապրիլի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ճանաչեք 1915» նախագծի կողմից ստեղծված recognize1915.am կայքի ներկայացումը, ինչպես նաև նախագծի շրջանակներում տպագրված «99» գրքի շնորհանդեսը:Բացման խոսքով հյուրերին ներկայանցավ Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և ազդարարեց «Ճանաչենք 1915» թվականը միջոցառումների սկիզբը և կոչ արեց ճանաչել, ընդունել և դատապարտել 1915 թվականի […]
«1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն պատմաբանները», – երեքշաբթի երեկոյան Անկարայում Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումների ավարտին հայտարարել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Նշենք, որ բարձրաստիճան կոնգրեսականի այցը Թուրքիա նախապես ծրագրված չէր: Բեյների օդանավը Թուրքիայի մայրաքաղաքում վայրէջք կատարեց խոսնակի` Աֆղանստանից Միացյալ Նահանգներ վերադարձի ճանապարհին: «Անկարայում անցկացրած մի քանի ժամերի ընթացքում Բեյները հանդիպել […]
Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի Միացյալ Նահանգների Սենատի օրակարգում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Haber7» հեռուստաընկերության հետ զրույցում՝ հավելելով, թե այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան այդ հարցի շուրջ զարգացումներին չափազանց ուշադիր է հետևում, «և եթե այդ բանաձևը հայտնվի Սենատի օրակարգում, այդ դեպքում Թուրքիան չի լռի»: […]
Ըստ հրապարակման՝ Քեսաբի գրոհը պլանավորվել է ամիսների ընթացքում: Թուրքիայի իշխանությունները օժանդակել են ապստամբ խմբավորումներին՝ թույլատրելով նրանց հատել ուժեղ ռազմականացված հսկողության տակ գտնվող թուրքական սահմանային անցակետը, որի դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ գրոհի հաջողության համար:
1992թ. ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 22 տարի առաջ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված Մարաղայի բնակիչների սպանությունների մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Մարաղայի ջարդերին […]
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացված ջարդերի մասին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մարաղայի ջարդերի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու […]
Եւրոխորհրդարանէն ներս, տեղի ունեցաւ խորհրդաժողով մը, կազմակերպուած Պոնտոսի համայունական միութիւններու դաշնութեան, իբրեւ հիմնական նիւթ ունենալով եկեղեցապատկան հարստութեան վերադարձը յոյն ժողովուրդին: Խորհրդաժողովին ներկայ էին յոյն պետական անձնաւորութիւններ, եւրոերեսփոխաններ եւ պոնտական միութիւններու ներկայացուցիչներ: Ներկայ էր նաեւ Եւրոպայի եւ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբերու պատուիրակութիւնը մը: Խորհրդաժողովին իր մասնակցութիւնն ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական եւ Հայ Դատի գրասենեակի տնօրէն՝ Կիրոյ […]




