Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար: Թալեաթ փաշայի վրեժը լուծված է Երբ Հրանտ Դինքի սպանության գործով իսկական ոճրագործներն ազատ էին արձակվում, ամբողջ պետական կազմը Ռաուֆ Դենքթաշի (Հյուսիսային Կիպրոսի ինքնհռչակ թուրքական հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ.- խմբ.) հուղարկավորության մասնակցելու հերթ էր կանգնել: Այնտեղից մեզ նման շփոթվածներին ուղերձ հղեցին. «Մենք այս պետությունը 1915 թվականի վրա հիմնեցինք, Հրանտ Դինքի սպանությունը […]
Ցեղասպանություն
ՀՅԴ Հայ դատի Նիդեռլանդների հանձնախումբը լավատես է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կվերանայվի Հայոց Ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի վերաբերյալ որոշումն ու արդար դատավճիռ կկայացվի: «Այժմ պետք է սպասենք Գերագույն պալատի որոշմանը, այսինքն`դեռ մի արգելք այստեղ կա, պետք է Գերագույն պալատը հարցն անցկացնի, այնուհետև այն վերանայվի ու վճիռ կայացվի: Ես լավատես եմ, բայց շատ […] […]
«Սույն գրությամբ, ի դեմս Ձեզ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի մեր երախտիքն ու գոհունակությունն ենք հայտնում Շվեյցարիայի կառավարությանը վերոհիշյալ որոշման կապակցությամբ:», ասված է նամակում:
Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Ռութ Ֆլինթի հետ հանդիպման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա խոսել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի դատավճռից ու ընդգծել, որ հայ ժողովուրդը խստորեն դատապարտում է ՄԻԵԴ որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը: Արամ Առաջինը նշել է, որ ՄԻԵԴ-ը ոչ միայն հարցականի տակ է առնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլ նաև` […]
Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ կարծիքով, ներկա պահին միջազգային իրադրությունն այնքան էլ բարենպաստ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար «Նման կարգի խնդիրներ լուծելու համար պետք է միջազգային իրավիճակը հարմար լինի: Այս պահին միջազգային հանրությունը զբաղված է Ուկրաինայի խնդրով: Դժբախտաբար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր տարածաշրջանում կան հակամարտություններ: Ճիշտ է, որոշ դրական տեղաշարժեր նկատվեցին: Մեկը […]
Խոջալուի խաղաղ բնակիչները գնդակահարվել են ադրբեջանական զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջանում և ԼՂՀ՝ Աղդամի շրջանին հարակից տարածքում։ Նրանք են կրում խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը։
Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ համոզմամբ, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում շատ մեծ է Միացյալ Նահանգների դերը. «Միջազգային լիարժեք ճանաչման համար խիստ անհրաժեշտ է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչի ԱՄՆ-ը: Դրանից հետո նրան կհետեւեն Իսրայելը, Մեծ Բրիտանիան: Շատ կարեւոր է այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը: Նա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ լինելով լիարժեք միակ գերտերութունն աշխարհում, մյուս պետությունների […]
Հայերի զանգվածային սպանությունները, զանգվածային ճնշումները եւ արտաքսումները պատմական հայրենիքից, որն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ Սումգայիթից եւ Բաքվից, համաձայն բոլոր միջազգային օրենքների, բնութագրվում է որպես ցեղասպանություն։ Իսկ դա նշանակում է, որ պետք էր դատել հայերի ցեղասպանության կազմակերպիչներին եւ կատարողներին։
Կոչ ենք անում Շվեյցարական իշխանություններին բողոքարկել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի անարդար որոշման դեմ. Ներկայացվում է միջնորդագիր: Այն ստորագրելու համար խնդրում ենք մտնել հետևյալ էջը. http://www.change.org/fr/pétitions/denialism-petition-against-the-rogue-decision-of-the-european-court-of-human-rights Ստորև ներկայացնում ենք միջնորդագրի տեքստը “2013թ. դեկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրապական դատարանը (ՄԻԵԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ որպես բացարձակ […]
Հարցազրույց Արևմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ




