Պատերազմները ամենամութ, ամենաստվերային ժամանակահատվածներն են, կեղտոտ հաշվարկների փուլ։ Բոլոր պատերազմները այդպիսին են, բայց դրանք բոլորն ունեն նաև մեկ ընդհանրություն. մի պահի, երբ փոխվում է ներքին և միջազգային կոնյուկտուրան՝ սկսում են գաղտնազերծումները (ամենաանսպասելի տեղից) ու հրեշավոր իրողություններ են բացահայտվում։ Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դ. Արախամիայի հայտարարությունը այս շարքից է. «2022 -ին Ռուսաստանն […]
Politics

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է ria.ru-ն: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, […]

Իսրայելական սպառազինությամբ բեռնված հերթական՝ վեցերորդ ինքնաթիռը նախօրեին վայրէջք կատարեց Բաքվում: Ռազմական փորձագետները նկատում են` նոր զինատեսակներ է Իսրայելից հասել Ադրբեջան, որն ինտենսիվ զինվում է հարձակողական զենքերով։ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական նոր գործողությունների, զուգահեռաբար Ալիևը ավելացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը: Զենքի գնման վրա միլիարդավոր դոլարներ ծախսող Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում բանակը զինելու հարցում, այն դեպքում, երբ […]

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդները ՝ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կրկին սինխրոն կերպով Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքներն են «ծնել»։ Հայտարարությունների էությունը դարձյալ հանգում էր նրան, որ իբր հայերն իրավունք չունեն «երազել» ռևանշի մասին և պետք է «սեղմել» թուրք-ադրբեջանական բարբարոսների և մարդասպանների մեկնած «խաղաղության ձեռքը»։ Այլ բան է, որ […]

Ադրբեջանի հարցերով մասնագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ներկայացնում է հատված, թե ինչպես է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կայքում գրվում մեր պետության մասին․ «Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայումս […]

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքուն առաջարկել է Երևանին ուղիղ բանակցություներ սկսել, այդ թվում՝ հանդիպել սահմանին։ Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը այս առաջարկով։ Ադրբեջանին ակնհայտորեն այլևս պետք չեն արևմտյան ձևաչափերը, Ադրբեջանը չի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, այդ ամենը չեզոքացնելու ու Արևմուտքին խաղից վերջնականապես հանելու համար էլ Ադրբեջանը նման առաջարկ է անում։ Ալիևը […]

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ «Երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշում կայացնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ում հույս են […]

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ մի ֆեյսբուքյան դասախոսություն փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» իրատեսության մասին՝ գիտահանրամատչելի հիմնավորումներով։ Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ տեղաշարժի համատեքստում, ձեռնամուխ եղավ այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն առաջ տանելուն, որի բովանդակությունը կայանում է մոտավորապես հետևյալում․ Հայաստանի տարածքով տարածաշրջանին երկրների միջև ազատ տնտեսական հաղորդակցություններն ու փոխանակումները, փոխկապելով այդ […]

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք սպասում ենք մեր մեկնաբանությունների վերաբերյալ Հայաստանի պատասխանին, որ արել ենք առաջարկի շուրջ։ Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն այժմ սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես […]





