Politics

Նոյեմբեր 29, 2023թ. 02:00

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր էլ Օ’Բրայանն է (ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օգնականն է) խոսել Հայաստանով Միջին Ասիայից, Ադրբեջանից եկող բեռների համար դեպի Նախիջևան ու Թուրքիա ճանապարհ բացելու անհրաժեշտության մասին։Կերա՞ք։ Բա ասում էիք՝ Ռուսաստանն է։ «Ազատություն» ռադիոկայան, ո՞ւր ես։ Կարո՞ղ է՝ ներողություն հայցես ստերիդ համար»։


Նոյեմբեր 29, 2023թ. 01:33

Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում և համարում է, որ դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը։ «Մենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական հնարավորություն ենք տեսնում։ Մեզ ոգևորում է այն, որ երկու կողմերը միմյանց հետ շփվում են ուղղակիորեն և […]


Նոյեմբեր 29, 2023թ. 01:07

Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի և Վրաստանի հետ: Գյուլերը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին […]


Նոյեմբեր 29, 2023թ. 00:12

Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։  Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ […]


Նոյեմբեր 28, 2023թ. 21:50

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Որքան էլ, որ հայրենի Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու: Աջ ու ձախ խոսում են «ազատ շուկայի» մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան: Իսկ ո՞վ կբերի […]


Նոյեմբեր 28, 2023թ. 20:41

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Թույլ մի տվեք, որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները։ Հայաստանի փրկությունը ազգային ու պահպանողական արժեքներին դավանելու մեջ է։ Հերիք է մոդային, թրենդին ու բրենդին տուրք տալ։ Ամեն գնով ձայն մուրալն ու քվե ստանալը՝ իմը չէ։ Ամեն գնով նպատակին հասնելը կեղտոտում է նույնիսկ ամենամաքուր թվացող նպատակը։ Ամեն գնով լսարան մեծացնելը` էլի իմը […]


Նոյեմբեր 28, 2023թ. 15:22

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը նոյեմբերի 27- ին Բրյուսելից լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Արևմուտքի միջև անվտանգային ոլորտի համագործակցության, մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին հայ լրագրողի հնչեցրած հարցերին։Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ համարձակ […]


Նոյեմբեր 28, 2023թ. 03:02

2023թ. նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի թիվ 122 դպրոցում, մասնավորապես, հայտարարել է. «Հայրենիքը պետությունն է…Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ:»: Հարկ է նշել, որ «Հայրենիքը պետությունն է» արտահայտությունը հակասում է հայոց պատմության դասագրքային մասնագիտական պնդմանը: Տարիներ, տասնամյակներ շարունակ հայոց պատմության դասագրքերում արձանագրվել է, որ մեր պատմական հայրենիքը աշխարհագրական այն տարածքն է, […]


Նոյեմբեր 27, 2023թ. 21:42

«Ազատություն» ռ/կ. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Հայաստանին կոչ է անում օգտվել տարածաշրջանային «3+3» հարթակից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Մենք կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Գյուլերը իր վրաց և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ Անկարան և Թբիլիսին աջակցել են Բաքվի […]


Նոյեմբեր 26, 2023թ. 01:05

Դժվարին իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքած Հայաստանի վարչապետի կարծիքը Հարավային Օսեթիային չի հետաքրքրում։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ-ն չի՞ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան, հայտարարել է, որ ՀՀ-ն լիովին ընդունում է Վրաստանի միասնությունը, տարածքային […]