ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է. «Քիչ առաջ Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ընդունեց «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևը, որում, մասնավորապես, նշվում է. «Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ […]
TOP


Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի փարիզյան հանդիպումներին ասաց․ «Փարիզում գիտե՞ք ում հետ է հանդիպել։ Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի։ Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ վարչապետը քրեական դատարանի դատախազի հետ ի՞նչ ունի քննարկելու։ Կարծում եմ, ընդամենը մի բան, որ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք։ Պատրաստվիր, Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԶՈՒ […]

Երուսաղեմի հայկական թաղամասը հայկական ինքնության անբաժան մասն է, հայ ժողովրդի բազմադարյա պատմության ապացույցը: Թաղամասի մոտ 25%-ը 99 տարով վարձակալության պայմանագրի իրացումով այդ վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը: […]

Բռնության կոչի համար հերթական ընդդիմադիրը, որին ըստ երեւույթին պիտի քաշքշեն դատարաններում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է: Նրան Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր հայտարարության համար, որտեղ ասել էր. «Երեւանը փոխվելու է իմ, ձեր, հայրենասերների քրտինքով եւ, եթե Փաշինյանը անմտություն անի, նաեւ արյամբ»: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քրեական […]

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։ 2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների […]

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։ Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: «Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը […]

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Անդրանիկ Միհրանյանը բացահայտել է, թե ո՛վ է 2021 թ-ի փետրվարին փրկել Նիկոլի իշխանությունը: Մինչ Ռուսաստանը տարբեր ձևաչափերով իր դժհոհությունն է ցույց տալիս Նիկոլից, նույն ռուսաստանցի մերձպուտինինյան շրջապատի հայտնի քաղաքական գործիչները և վերլուծաբանները բացահայտում են, թե ո՛վ է տարբեր ժամանականերում փրկել և օգնել Նիկոլ Անհողին պահել իր անիծյալ հակահայ իշխանությունը… 44-օրյա […]

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը գրում է. «Համացանցին հետևելով` տեսա, որ մեզանում կան մեծաթիվ տնատեր-բոռեր, որոնք օգտվելով արցախցիների դժբախտությունից` հարստանալ են ձգտում աստղաբաշխական վարձագումարներով : Միաժամանակ տեսա նաև սրտացավ մարդկանց, ովքեր իրենց հնարավորության սահմաններում օգնում են դժվար վիճակում հայտնված իրենց, շատ դեպքերում անծանոթ, ազգակիցներին: Եվ ակամա հիշեցի այս հին գրառումս, որն իրականացնել է պետք հնարավորինս շուտ: … […]

Ամենևին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին օրերի ամենից շատ քննարկված թեմաներից մեկը փաշինյանական ռեժիմի կողմից իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ «բռնության կոչի» հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու մասին տեղեկությունն է: Պետք է նկատել, որ առանց այդ էլ Հայաստանի բանտերը լի են գործող ռեժիմի կողմից քրեական պատրվակներով փաստացի քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներով: Ու չնայած Ավետիք Իշխանյանը, […]

Հիշեցնենք, որ Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ «Պեգասուս» ծրագրով… Իսրայելական «Պեգասուս» (Pegasus ) լրտեսական ծրագրով Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու և գաղտնալսելու փորձերը ՀՀ իրավապահների կողմից, օրենքով սահմանված կարգով, իրավական գնահատականի չի արժանացել, անգամ վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին գրում «Փաստինֆո»-ն: Հիշեցնենք, որ Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր […]




