TOP

Նոյեմբեր 26, 2023թ. 01:05

Դժվարին իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքած Հայաստանի վարչապետի կարծիքը Հարավային Օսեթիային չի հետաքրքրում։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ-ն չի՞ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան, հայտարարել է, որ ՀՀ-ն լիովին ընդունում է Վրաստանի միասնությունը, տարածքային […]


Նոյեմբեր 26, 2023թ. 00:52

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Երեկ Գերմանիայի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել 2024 թ. պետական բյուջեի նախագծում շուրջ 60 միլիարդ դոլար լրացուցիչ պարտք ավելացնելը: Ընդ որում այս պարտքը ֆինանսավորելու էր վերականգնվող էներգիա ստեղծող ենթակառուցվածքների ստեղծմանը: Բայց քանի որ Գերմանիան նախորդիվ տարիներին պարտքը շատացրել էր ուղղղակի ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար, այլ ոչ ներդրումներ անելու, հիմա […]


Նոյեմբեր 26, 2023թ. 00:02

Պատերազմները ամենամութ, ամենաստվերային ժամանակահատվածներն են, կեղտոտ հաշվարկների փուլ։ Բոլոր պատերազմները այդպիսին են, բայց դրանք բոլորն ունեն նաև մեկ ընդհանրություն. մի պահի, երբ փոխվում է ներքին և միջազգային կոնյուկտուրան՝  սկսում են գաղտնազերծումները (ամենաանսպասելի տեղից) ու հրեշավոր իրողություններ են բացահայտվում։ Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դ. Արախամիայի հայտարարությունը այս շարքից է. «2022 -ին Ռուսաստանն […]


Նոյեմբեր 25, 2023թ. 23:11

Հերոսի 66-ամյա տարեդարձին Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա: Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է: Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան պատերազմի լեգենդար հերոս, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, համայն հայության պարծանք Ավոյի՝ Մ․ Մելքոնյանի շիրմաքարի մոտ […]


Նոյեմբեր 25, 2023թ. 22:21

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.


Նոյեմբեր 23, 2023թ. 23:27

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում Ադրբեջանին հաշվի նստել իր հարյուրամյա պատմության ընթացքում հայերի դեմ իրականացված բազմակի ոճրագործությունների հետ և գործնական քայլեր կատարել տարբեր ժամանակներում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերի բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին ասվում է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարության մեջ՝ Ադրբեջանի կողմից կեղծ գիտական քաղաքական խոսույթների տիրաժավորման վերաբերալ: Պատմական փաստերի նկատմամբ ընտրանքային […]


Նոյեմբեր 23, 2023թ. 21:52

Իսրայելական սպառազինությամբ բեռնված հերթական՝ վեցերորդ ինքնաթիռը նախօրեին վայրէջք կատարեց Բաքվում: Ռազմական փորձագետները նկատում են` նոր զինատեսակներ է Իսրայելից հասել Ադրբեջան, որն ինտենսիվ զինվում է հարձակողական զենքերով։ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական նոր գործողությունների, զուգահեռաբար Ալիևը ավելացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը: Զենքի գնման վրա միլիարդավոր դոլարներ ծախսող Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում բանակը զինելու հարցում, այն դեպքում, երբ […]


Նոյեմբեր 22, 2023թ. 23:12

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդները ՝ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կրկին սինխրոն կերպով Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքներն են «ծնել»։ Հայտարարությունների էությունը դարձյալ հանգում էր նրան, որ իբր հայերն իրավունք չունեն «երազել» ռևանշի մասին և պետք է «սեղմել» թուրք-ադրբեջանական բարբարոսների և մարդասպանների մեկնած «խաղաղության ձեռքը»։ Այլ բան է, որ […]


Նոյեմբեր 22, 2023թ. 22:22

Ադրբեջանի հարցերով մասնագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ներկայացնում է հատված, թե ինչպես է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կայքում գրվում մեր պետության մասին․ «Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայումս […]


Նոյեմբեր 22, 2023թ. 00:27

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքուն առաջարկել է Երևանին ուղիղ բանակցություներ սկսել, այդ թվում՝ հանդիպել սահմանին։ Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը այս առաջարկով։ Ադրբեջանին ակնհայտորեն այլևս պետք չեն արևմտյան ձևաչափերը, Ադրբեջանը չի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, այդ ամենը չեզոքացնելու ու Արևմուտքին խաղից վերջնականապես հանելու համար էլ Ադրբեջանը նման առաջարկ է անում։ Ալիևը […]