TOP

Նոյեմբեր 16, 2023թ. 23:55

Նիկոլ Փաշինյանը անամոթաբար հայտարարում է, որ Արցախը մենք կորցրել էինք, իսկ Հայաստանի գոյությունն եւ անկախությունը հարցականի տակ էր դրվել 1996 թվականից ի վեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական […]


Նոյեմբեր 16, 2023թ. 23:49

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Դատաքննությունը մտել է դատական վիճաբանությունների փուլ: Դատարանն այսօր լսեց Նազիկ Ամիրյանի ճառը: Նազիկ Ամիրյանը նկատեց, որ չի հարցաքննվել այս գործով եռասերունդ ռազմաուսումնական ճամբարի պետ […]


Նոյեմբեր 16, 2023թ. 01:35

Արևմուտքը շատ անկեղծ է, պարզ ասում է, որ իր նպատակը ռուսներին տարածաշրջանից հեռացնելն է: Ու դրա համար ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան օգտագործում են Հայաստանի իշխանությանը: Այսինքն, քպ-ն այն գործիքն է, որի միջոցով Արևմուտքը լուծում է իր քաղաքական հարցերը Հարավային Կովկասում, և ուզում հասնել իր գերնպատակին: Իսկ երբ կհասնի իր գերնպատակին, դրանից հետո` կմոռանա Հայաստանի ինքնիշխանության […]


Նոյեմբեր 16, 2023թ. 01:05

«Փաստինֆո». Երևանը ցանկանում է ԵԱՏՄ-ին մասնակցությունից պահպանել տնտեսական շահը, բայց դրա հետ մեկտեղ ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում անվտանգության ոլորտում, սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Գործընկերները դիմում են մեզ այդ ամենը պահպանելու համար (Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը․ խմբ.), իսկ իրենք այդ ընթացքում քայլեր […]


Նոյեմբեր 16, 2023թ. 00:43

Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը շուրջ հինգ ամիս է պահվում է ապօրինի կալանքի տակ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։  Այս մասին ահազանգում է գնդապետ Նորայր Ասլանյանի պաշտպանական թիմը։ Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող գնդապետ Ասլանյանին կալանավորելու […]


Նոյեմբեր 15, 2023թ. 23:55

Վաշինգտոնը փորձելու է հասնել նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ին անհրաժեշտ է ապահովել ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ամրապնդելով իր ներկայությունը պետք է […]


Նոյեմբեր 15, 2023թ. 22:29

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։ Մասիս համայնքի Ռանչպար գյուղից Արաքս գյուղ տանող […]


Նոյեմբեր 14, 2023թ. 23:00

Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անխուսափելի է, բայց ես դա ոչ մի կերպ չեմ գնահատում, քանի որ դա այլեւս որևէ դեր չի խաղում։ Նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանից առանձին է ապրելու, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանից առանձին։ Այս մասին նոյեմբերի 14-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Ռուսաստանի հանրության համար […]


Նոյեմբեր 14, 2023թ. 22:44

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ից սկսած․ 1․Արցախի Հանրապետության վարչական մարմինը գտնվում է ֆորս-մաժորի մեջ, 2․Հայության իրավաքաղաքական ներուժը գտնվում է ճգնաժամի մեջ, 3․Արցախահայությունը գտնվում է քաղաքական անտերության մեջ։ 2023 թվականի սկզբներին «Վերածնվող Արցախ» շարժմանը հաջողվեց միավորել 30-ից ավել կազմակերպություններ և Ստեփանակերտում ձևավորեց «Արցախ-Հայաստան-Սփյուռք» գործողությունների […]


Նոյեմբեր 14, 2023թ. 22:31

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկացներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Այս մասին տեղեկանում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդի ֆեյսբուքյան էջից, որտեղ  նաեւ լուսանկար է հրապարակվել: