Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար: Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր և տգետ քաղաքականության հետևանք է, այլ նաև […]
TOP


Կատարվողը տեղային մարտերը որևէ ձևով չենք կարող համարել, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը, Արցախի ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացվում, որոնք ուղեկցվում են ադրբեջանական զինանոցի գրեթե բոլոր միջոցների կիրառմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի դիմաց ընթացող ինքնաբուխ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա հայտնեց, որ ադրբեջանական կողմն իր […]

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր […]

Այսօր Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները, ի թիվս այլ բաների, ուղղված են Ռուսաստանին՝ «Կովկասից վտարելուն»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում։ Նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները խախտում են պայմանավորվածությունները և զինադադարը, ինչպես նաև սպառնում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի […]

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ […]

Ստեղծված իրավիճակում առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի անկախությունը եւ զորահավաք հայտարարել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Արցախում կան ռուս խաղաղապահներ, նրանց թիվը բավարար չէ դիմադրելու համար, բայց այդ գործոնը Մոսկվային լծակներ է տալիս Բաքվի վրա լիարժեք քաղաքական ճնշում գործադրելու համար։ Թող Փաշինյանը մեկնի […]

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս վիճակին են […]

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Շահրիար Հեյդարին «Հայաթ» վերլուծական կայքին տված զրույցում ասել է, որ «Հայաստանի հետ սահմանի պահպանումն ու Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը Իրանի կարմիր գիծն է, սակայն, ցավոք, Ադրբեջանը Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համագործակցությամբ ձգտում է փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը», փոխանցում է ParsToday-ը։ Շահրիար Հեյդարին ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունը […]

Հայկոյի հետընտրական մոտիվացիոն վարքագիծը կարելի է պայմանավորել կիսհաղթանակի էյֆորիայով, բայց եթե ավելի լուրջ փորձենք հասկանալ նրա երեկվա ելույթը, ապա բազում հարցեր են առաջանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարություններին: Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես. Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Հայկ Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ, քաղաքական […]

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳն-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը […]




