TOP

Հունվար 12, 2024թ. 00:24

Եվ այս անգամ հատուցումից՝ դաժան, բայց արդարացի պատժից չի խուսափելու Նիկոլը, ինչպես արդեն հայտնի է, սադրեց Քառասունչորսօրյա պատերազմը, մինչ այդ, իր ոհմակի հետ միասին, նախապատրաստեց հայկական կողմի պարտությունը, պետական դավաճանությամբ պարտվողական պատերազմի արդյունքում թշնամուն հանձնեց Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը: Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ մեկ ներքին թշնամին, դարձյալ իր ոհմակի հետ միասին, հետագա գործողություններով և հանցավոր անգործությամբ, խորամանկ, նենգ, հայադավ քայլերով հասավ նրան, […]


Հունվար 10, 2024թ. 22:21

«Ավանդում եմ ձեզ անանց օրհնության այս կտակը. – Օրհնեցե՛ք, որ ձեր զավակները հայրենական սուրբ կրոնը, հավատքը, սուրբ հայրերի ավանդությունն անարատ ու անեղծ պահեն, սիրե՛ն Հայաստանյայց եկեղեցին, չբաժանվե՛ն Թադեոսի ու Լուսավորիչ հոր հոտից ու փարախից: Օրհնեցե՛ք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, սիրեն եղբորը, ընկերոջը, լինեն մարդասեր: – Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը […]


Հունվար 10, 2024թ. 21:46

Կանադահայ Գևորգ-Ջորջ Քասաբյանն այն արվեստագետներից մեկն է, որի աշխատանքները լի են հայկական գույներով, մինիմալիստական ոճով և անսահման սիրով։ Գևորգ-Ջորջ Քասաբյանը ծնվել է Հալեպում, մասնագիտական գործունեությունը շարունակել Կանադայում, իսկ 90-ականներին որոշել է հաստատվել հայրենիքում։ Երբ նայում ես նրա նկարներին, թվում է՝ կարող ես ինքդ վերցնել վրձինը և նմանատիպ պատկերներ ստեղծել, սակայն հասկանում ես՝ արդյունքը նույնը չի […]


Հունվար 10, 2024թ. 00:17

ԵՄ կառույցներում շրջանառվում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի մոտալուտ հրաժարականի մասին լուրը: Հայ ժողովուրդը սույն պարոնին կհիշի որպես` Ալիև- Փաշինյան հանդիպումների  գլխավոր միջնորդի, որպես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի արած պրահյան չարաբաստիկ հայտարարության ու Արցախի հայաթափման հովանավորի:


Հունվար 9, 2024թ. 23:56

Հե՜յ գիդի, Մգրո՛, հողապաշտ քրմապետ․․․․․․ Ճիշտն ասած՝ ամեն օր է Մգրոյի ծնունդը և ամեն տեղ, երբ որևէ բեմում, պարահրապարակում, ֆիդայոտ սարում, յարխուշտայոտ քարափի գլխին, բրաբիոն ծաղկի երազ հովտում, Ձենով Օհանի կանչոտ ձորում, դավադրաշատ սահմանին որոտում է նրա ձայնը, երգը, պարը, էրգրականչ խոսքը․․․ Համազգային զարթոնքի արշալույսին Օպերային հրապարակում գարնան կենսաբեր որոտի պես մի առնական ձայն հնչեց, […]


Հունվար 9, 2024թ. 23:53

Տարեց սյունեցիներից շատերը հաստատ լսել են աշուղ Աթայի՝ Աթա Սայիլյանի (1852-1942) անունը: Ծնվել է Գորիսի շրջանի Քարաշեն գյուղում: Աշուղական արվեստը յուրացրել էր քաջերի ոստանում՝ Սյունիք-Արցախ սահմանի Ղարաղշլաղ գյուղում: Այս գյուղը հայտնի էր իր աննկուն բնակիչներով, բայց շրջապատված լինելով թաթարական հորդաներով, 1918-ի աշնանը օրհասական մարտերի ընթացքում կրակի ճարակ դարձավ: Թաթարներին իր զորամասերով միացել էր նաև Էնվերի […]


Հունվար 9, 2024թ. 23:42

Մարտահրավեր է նետված, մարտահրավերն ընդունված է. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման Բնականաբար, հարց կառաջանա՝ իսկ ո՞ւմ կողմից ծրագրված… Իսկ կա՞ որևէ մեկը, որը կարող է հավատացնել, որ այդ գրոհի ետևում կանգնած չէ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, թերևս նաև՝ Էռատոն…Կարո՞ղ է որևէ մեկը հավատացնել, որ «Հանրային» կոչված, իրականում ոչ հանրային հեռուստաընկերությունը […]


Հունվար 6, 2024թ. 01:52

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հանրային Հ1 պետական հեռուստաընկերության եթերով չհեռարձակելը սոցիալական ցանցերի տեղեկատվական հոսքերում լուսաբանվեց և գնահատվեց ոչ պատշաճ ձևով, երբեմն նաև մանիպուլյատիվ կերպով։ ՀՀ իշխանությունների կողմից այդ փաստի մասին երկրորդական պատճառաբանությունները ներկայացվեցին որպես հիմնական պատճառ, իսկ փորձագիտական որոշ շրջանակներ, հասարակական և ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներ երկրորդեցին […]


Դեկտեմբեր 29, 2023թ. 02:22

Հայացք նետելով անցնող՝ 2023թ․-ին, քիչ բան կա, որ հույս եւ լավատեսություն է ներշնչում։ Ի ցավ մեզ՝ ունեցանք Արցախի կորուստ, տեղահանություն, արտագաղթ, ինչպես նաեւ հոգեւոր-մշակութային մի ահռելի շերտի կորուստ, որը մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ՝ այսօր դժվար է ասել։    «Տարվա վերջ է, ու, ինչպես ամեն տարի, բոլոր գերատեսչությունները մեկը մյուսի հետեւից հանդես են […]


Դեկտեմբեր 29, 2023թ. 00:24

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի կողմից նման բովանդակությամբ հրամանագիր ստորագրելու մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի 2023թ. սեպտեմբերի […]