Մինչ հայերը զբաղված են Արցախի կորստով և փորձում են հաղթահարել դրա ողբերգական հետևանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբրև թե «Արևմտյան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջորեն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը մեկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը […]
TOP

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, փոխանցում է 1lurer-ը: «Աշխարհում այնքան շատ են հակամարտությունները: Ժամանակի դժվարությունները, որոնցում մենք ապրում ենք, պետք է միայն խրախուսեն մեզ շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում: Որովհետև […]

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն (որ դեռ չեն արել) մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել… Դժվար է ոչ թե նրա համար, որ անհայտ է նրանց վերջնանպատակը, այլ որ այս ամենից հետո ժողովուրդը շարունակում է չգիտակցել կատարվածի և կատարվողի […]

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ […]

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։ […]

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը: Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած […]

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրասիական մեծ ուղու վրա համագործակցության զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական նախագիծն է: Ռուսաստանն ակտիվորեն կզարգացնի ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում, կխորացնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Իհարկե, ակտիվորեն կզարգացնենք նաև ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում, կխորացնենք […]

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվեարկության 3 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն է տվել «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ Կմտնի՞ արդյոք օրենքի նախագիծը լիագումար նիստ, Aravot.am-ը փորձեց ճշտել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից։ «Ինքն ընդգրկվել է, օրակարգի երրորդ մասում է ընդգրկված եւ օրակարգի հաստատումից է կախված»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։ «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար […]

Մանավանդ անցած 3 տարիներին ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ չի կարող, կամ ավելի շուտ՝ չի ցանկանում ապահովել մեր անվտանգությունը։ Որպես ՀԱՊԿ-ի այլընտրանք՝ ներկայացվում է ՆԱՏՕ-ն։ Սակայն ՆԱՏՕ-ի հետ կապված Հայաստանն ունի մեծագույն խնդիրներ, որոնցից առաջինն այն է, որ ՆԱՏՕ-ն չի շտապում մտնել մեր երկիր և ապահովել մեր անվտանգությունը։ Դրա համար նա ունի իր պատճառները․ նախ՝ այստեղ հաստատված […]

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արևմուտք vs Ռուսաստան գաղափարախոսական կռիվների մեջ մեր ներքաշվելը վնաս է նաև այն առումով, որ Ռուսաստանը սեփական գաղափարախոսական պրոդուկտ չի առաջարկում։ Մեծ հաշվով Արևմուտքում տարբեր ժամանակներում բուսնած որոշ գաղափարախոսությունների ոչ այնքան հաջող վերափաթեթավորումներ են։ Մեզ այսօր պետք է մոբիլիզացնող (նշանակում է՝ նաև միավորող) գաղափարախոսություն, այլ ոչ թե […]





