Ոչ թե հավաքել ընդդիմադիր բեկորներից Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ անհասկանալի է համարում «աժիոտաժը», որ որոշ քաղաքական եւ լրատվական շրջանակներ բարձրացրել են Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճի շուրջ՝ ներկայացնելով այն որպես քաղաքական նոր «դարաշրջանի» մեկնարկը նախանշող բեկումնային հանգրվան -Առաջին անգամ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս, եւ առաջին անգամ չէ, որ նախկինում առանցքային պաշտոններ […]
Հարցազրույցներ
Արևմուտքի քարոզչական հայտնի տեխնոլոգիաներից է՝ ակտիվ աշխատել տվյալ երկրի հասարակական հատվածի վրա, ֆինանսավորել նրան և օգտագործել որպես սեփական գաղափարները տարածելու համար: Այս գործելակերպի արդյունքում Հայաստանում այսօր ձևավորվել է արևմտամետ գրանտակերների մի բանակ, որը հաճախ շրջանցելով անգամ երկրի պետական շահը առաջնահերթությունը տալիս է արևմտյան տերերի հրահանգիներին: Այս առումով ի՞նչ իրավիճակ է Արցախում:
Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարզացրույց է տվել 2rd.am կայքին, որում նա անդրադառնում է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ստորագրված համաձայնագրին, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին անցնելու փաստին։ Ռոբերտ Քոչարյանը նաև անդրադառնում է «շինարարական փուչիկի» մասին Տիգրան Սարգսյանի վերլուծությանը
Նազարբաևը կարող էր դիմել գործնական քայլի և օգտագործելով իր վետոյի իրավունքը` տորպեդահարել ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը, բայց չգնաց դրան: Նշանակում է, որ նման հայտարարության հնչեցումն ընդամենը ադրբեջանահաճ քայլ էր, ուզում էր ցույց տալիս, թե ինքը Արցախի հարցում հաշվի է նստում Ադրբեջանի դիրքորոշման հետ, և ուրիշ ոչինչ:
Շատ կարևոր հարց եք բարձրացնում, չեմ թաքցնի՝ մտահագություններ ունեմ: Բոլոր երկրների հետ հարաբերվելիս ՝ լինի թշնամի, թե ռազմավարական գործընկեր, մեր քայլերը պետք է բխեն միայն մեկ տրամաբանությունից` պետական, ազգային պատվախնդրությունից: Եթե լինենք զգոն ու խոհեմ, հաստատ կհաջողենք, հակառակ դեպքում, դրախտում էլ մեզ համար վատ է լինելու:
Թուրքական կոռուպցիոն սկանդալ, որի արդյունքում մեղադրանք ներկայացվեց 24 պաշտոնյաների, ձերբակալվել են նախարարների որդիներ, գործեր են հարուցվել նախարարների դեմ, իսկ կասկածյալները մեղադրվում են կաշառակերության, ոսկու մաքսանենգ վաճառքի, փողի լվացման մեջ: Սարքովի սկանդալնե՞ր, թե՞ իրականություն, ի՞նչ ազդեցություն այն կունենա Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վրա:
Հարցազրույց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ -Վերջին տարիներին գնալով կորցնում ենք մեր ավանդական արժեքները, ո՞ւր կարող է տանել մեզ այս ճանապարհը: -Մենք, գաղտնիք չէ, ապրում ենք մի դարաշրջանում, երբ ենթարկվում ենք բազմաթիվ ճնշումների: Այդ ճնշումները կարող ենք հավաքական կերպով անվանել համաշխարհայնացման (գլոբալացման) հետ կապված ճնշումներ, որոնք բացարձակապես չեն ճանաչում ո՛չ ազգային արժեքներ, ո՛չ […]
Եթե ՄԻԵԴ-ի համար ընդունելի է, որ կան հանցագործություններ, որոնց ժխտումն ինքնին հանցագործություն է, հետեւաբար այս մոտեցումը պետք է կիրառվի նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում, իսկ եթե չի կիրառվում, ուրեմն անտարակույս կայացված որոշումը քաղաքական պատվեր էր:
Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել Եվրոպայից: Շատ ծանր վիճակում է Բուլղարիան , ուր և՜ ձեռնարկություններն են փակվել, և՜ գյուղատնտեսությունն է հայտնվել քայքայման եզրին, որովհետև բուլղարական շուկան լցված է եվրոպական այլ պետությունների անհամեմատ էժան արտադրանքով:
Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն :




