Կարծում եմ, որ ռուսաստանաբնակ յուրաքանչյուր հայ ուրախ կլինի, որ իր պատմական հայրենիքը դառնա ներդրումների համար նպաստավոր երկիր, եւ ես այդ հույսն ունեմ:
Հարցազրույցներ
Ստրկամտությունից, ինքնիշխանության կորուստից խոսում են նրանք, ովքեր տառապում են այդ բարդույթով, նրանք, ովքեր այլ դեսպանատների ու միջազգային կառույցների հետ իրենց հարաբերություններն այդ հիմքի վրա են կառուցում, և թող իրենց արշինով մեզ չչափեն:
Եվրոպական կառույցները՝ ԵՄ, ՄԱԿ ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ աշխարհակալ ուժերի գործիքներն են, համաշխարհային կառավարման լծակները, որոնք անդադար վերահսկում են Եվրոպան, որպեսզի հանկարծ իրենց ՙուղեգծից՚ դուրս չգա:
Մի կողմ թողնենք Ուկրաինան, Հայաստանի պարագան բոլորովին այլ է: Հայերս մի պարզ բան պետք է հասկանանք, նախ մենք ունենք թեժ կետ՝ դա չլուծված ԼՂ հակամարտությունն է, պատերազմը դեռ ավարտված չէ, և վերջապես, աշխարհում ոչ մի երկիր չունի թուրքի նման թշնամի հարևան: Թող արևմտամետները փորձեն իրենց սիրելի Եվրոպայից մեկ հատ տանկ բերել Հայաստան, կամ էլ մեկ հատ ամերիկյան հրացան, որ դնենք ռուսական Կալաշնիկովի կողքին, կարո՞ղ են:
Ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն՝ ազգային նկարագրիդ, ինքնությանդ պահպանում, տարածքներիդ պաշտպանություն, պետության զարգացում: Եվ ՄՄ անդամակցմամբ սրանցից որևէ մեկը Հայաստանը ոչ թե կորցնում, այլ հակառակը՝ ամրապնդում է:
Ազատագրված տարածքները ԼՂՀ-ի անվտանգության լավագույն երաշխիքն են: Այսօր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող դիրքերը, ռազմավարական տեսակետից, շատ նպաստավոր են, հրաժարումը դրանցից հայկական կողմերի համար կնշանակի՝ ռազմաքաղաքական առավելության զիջում հակառակորդին:
Իմ համոզմամբ, մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, ավելին, դրանք սկզբունքներ էլ չեն, այլ մի ծրագիր, որում նշված քայլերի հաջորդականությունը նպաստավոր չէ հայկական կողմերի համար:
Քարահունջի հանդեպ «անտարբեր» չէ նաեւ Մեծ Բրիտանիան, որն առաջ է քաշում այն միտքը, թե կան որոշակի զուգահեռներ բրիտների կողմից կառուցված Սթոունհենջի եւ հայկական Քարահունջի միջեւ: Անգլիացիների անհանգստությունն առավել սրվում է, երբ հաստատվում է այն փաստը, որ հայկական Քարահունջը մոտ 3 հազար տարով ավելի հին է անգլիական Սթոունհենջից:
Ես չեմ ուզում մտնել դետալների մեջ և կասեմ ընդամենը հետևյալը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու այդ շրջանակներում պաշտպանված, և չմոռանաք նաև, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ահա սա’ է բանալին, որտեղ լուծվում են բոլոր հարցերը:
Այսօր նույնն Եվրոպայի ներսում է խաթարվել արժեհամակագը: Եվրոպան իր քաղաքական, առևտրային, տնտեսական շահը հաճախ գերակա դարձնելով, աչք է փակում շատ կարևոր հարցերի վրա: Եթե Եվրոպան ուզում էր, որ Հայաստանի հետ այդ գործընթացը ճիշտ հունով ընթանար, չպետք է կիրառեր երկակի ստանդարտներ: Ի վերջո, իր քայլով հավատ ու վստահությունն է կորցնում:
Հարցազրույցը տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ – Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրն այլևս ստորագրված է: Ծանո՞թ եք հուշագրի բովանդակությանը, ի՞նչ է այն ենթադրում: -Հուշագրի բովանդակությունը մանրամասնորեն հասու չէ հանրությանը, հայտնի է այնքանով, որքանով տեղեկատվություն տարածեցին լրատվամիջոցները: Իսկ, ընդհանուր առմամբ, ստորագումը պետք է դիտարկել որպես կարևոր քայլ այդ համագործակցության դաշտում: Ստորագրումը […]




