Հարցազրույցներ

Ապրիլ 6, 2013թ. 20:42

Մեզանում որոշակի շրջանակներ համառորեն շրջանառում են այն գաղափարը, թե վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլինի կանգնել ընտրության առաջ` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ։


Ապրիլ 6, 2013թ. 20:09

Մի շատ կարեւոր ընդգծում անեմ. անդրկովկասցի թուրքերի Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը հիմնված է խորքային էթնիկական հակասությունների վրա: Եվ միայն ավտորիտար ուժի պարտադրանքով է, որ այն որպես պետություն դեռ գոյատեւում է: Հնարավոր պատերազմը կթուլացնի այդ երկրի հիմքերը, դրանով իսկ կթուլանա ալիեւյան կլանի ավտորիտար պարտադրանքը, ու բնիկ ազգերին այդ պետական կազմավորման մեջ պահելու ոչ մի գործոն այլեւս չի մնա…


Ապրիլ 6, 2013թ. 13:50

Լիբանանում կա մի քանի հազարանոց թուրքախոս հանրույթ. որը թուրքական դեսպանատան միջոցով ամբողջությամբ գտնվում է Անկարայի անմիջական վերահսկողությանն տակ: Թուրքիայի նպատակն է այն վերածել կազմակերպված համայնքի և օգտագործել որպես լուրջ քաղաքական գործոն: Սրանով կարծում եմ ամեն ինչ ասված է…


Ապրիլ 5, 2013թ. 16:59

Մեր հարցերին ի պատասխան՝ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցին եւ հայ-ադրբեջանական շփման գծում կուտակվող «մութ ամպերին» անդրադառնում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ -Մարտի վերջին Մինսկի խմբի համանախագահները եկան Ստեփանակերտ եւ Երեւան, նախօրեին ժամանեցին Բաքու, այսօր նորից գալիս են Արցախ։ Ի՞նչ սպասելիքներ ունեք միջնորդների այս այցից։ -Հատուկ սպասելիքներ չունենք։ Ընդհանրապես տեսանելի ապագայում բանակցային […]


Ապրիլ 4, 2013թ. 14:59

-Նման դատողությունները, թե հայերս դիվանագետ ազգ չենք, պարզապես ծիծաղելի են ու որեւէ հիմք չունեն: Դիվանագիտությունը պետականության խորհրդանիշ է, եւ քանի որ մենք երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, դրա համար էլ այդ ինստիտուտը չի կայացել:


Մարտ 21, 2013թ. 12:27

Ադրբեջանի երիտասարդությանը խորհուրդ կտամ փոխել իրենց երթի ուղղությունը, և ոչ թե գալ Արցախի սահմանի մոտ, այլ գնալ Բաքում, ու Ալիևի նստավայրի կամ նրա բազմաթիվ դղյակների շուրջ ցույցեր կազմակերպել, որովհետև Ադրբեջանի արատը այդ երկրի իշխանություն է:


Մարտ 17, 2013թ. 21:01

Գառնիկ Իսագուլյան.<Չեմ բացառում, որ ուժային բոլոր կենտրոնները եւ տարածաշրջանում իրենց հետաքրքրություններն ունեցող պետությունները ցանկություն ունեն ազդեցություն գործել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա>։


Մարտ 7, 2013թ. 11:18

Մենք հռչակել ենք մեր անկախությունը, այն չի մնացել թղթի վրա, մենք պաշտպանել ենք մեր պետությունն ու ամրապնդել այն, ստեղծել ենք ժողովրդավարական պետություն` միջազգային չափանիշներին համապատասխան:


Մարտ 6, 2013թ. 14:38

Հարցազրույց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հանդես եկավ հերթական միջանկյալ զեկույցով, որում նկատելի են կոշտ գնահատականները. արդյոք մոտեցումների փոփոխությունը, ինչպես «Ժառանգության» խոսնակն է ասում, հետեւանք է նոր փաստերի ի հայտ գալո՞ւ: -Իսկապես, զեկույցում որոշ գնահատականներ կոշտացել են, բայց կան նաեւ դրական գնահատականներ: Ճիշտն ասած, լավ չեմ հասկանում՝ ի՞նչ նոր փաստերի […]


Մարտ 5, 2013թ. 20:54

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները դիմեցին Սահմանադրական դատարան. հայցադիմումով պահանջվում է «վավերացնել եւ ամրագրել նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից հրապարակած կեղծ թվերը»: Կկարողանա՞ «Ժառանգությունը» ներկայացնել ծանրակշիռ փաստարկներ: -Եթե ընդդիմադիր գործիչը, որն իրեն հռչակում է ընտրված նախագահ, ունի կասկածներ […]