Լրահոս

Դեկտեմբեր 3, 2023թ. 22:51

«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, 168.am-ի եթերում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մանրամասն քարտեզի վրա բացատրել է, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկը», ում շահերին է այն ծառայելու, ինչ վտանգների առաջ է կանգնեցնելու Հայաստանը: «Այստեղ խաչմերուկ չկա. Հայաստանը դառնալու է անկլավ»,- ասել է Հրանտ Բագրատյանը: «Իրականության մեջ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» 2 միջանցք է […]


Դեկտեմբեր 3, 2023թ. 19:59

Նոյեմբերի վերջին ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին և անդրադարձել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի նահանջի՝  Զանգեզուրն Ադրբեջանի մաս լինելու գաղափարից։ «Ղարաբաղյան հարցը դեռևս ավարտված չէ, այն դեռ երկար կմնա […]


Դեկտեմբեր 2, 2023թ. 22:54

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը […]


Դեկտեմբեր 2, 2023թ. 22:24

Արմեն Հարությունյանը գրում է. «Մեր ժամանակի հերոսները. Գալեյան Մխիթար Գարիկի Ծնվել է 2000թ օգոստոսի 17-ին։ Հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց, այնուհետև ընդունվել է թիվ 149 ավագ դպրոց։ Միաժամանակ ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 0 կուրսում։ 2018թ ընդունվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Քաղաքագիտության» բաժինը, որտեղ սովորել է 4 ամիս։ Մխիթարը փոքրուց ակտիվ […]


Դեկտեմբեր 2, 2023թ. 17:20

Արտակ Զաքարյանը գրում է. <ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 ​​մարդ, որոնց թվում՝ 1,320,000 զինվորականներ են։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, զինված ուժերի առավելագույն քանակն ավելացվել է ևս 170.000 զինվորականով։ ԶՈւ անձնակազմի զգալի ավելացումը բացատրվում է Ռուսաստանին ուղղված սպառնալիքների աճով՝ կապված հատուկ ռազմական գործողությունների անցկացման և ՆԱՏՕ-ի բլոկի ընդլայնման հետ։ […]


Դեկտեմբեր 1, 2023թ. 23:41

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դատարանը գեներալ  Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառեց գրավ և վարչական հսկողություն։ Ես ինքս դժգոհ եմ այս որոշումից, որովհետև ճիշտ է` պահման պայմանների փոփոխություն եղավ, սակայն այս գործի տրամաբանության շրջանակներում սա անընկալելի ու անընդունելի է: Խաչատուրովը 8-9 ամիս էին կալանավայրում է օդից իջեցված քրեական գործով: Այս […]


Դեկտեմբեր 1, 2023թ. 00:22

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը՝ չհայտնելով հավելյալ […]


Դեկտեմբեր 1, 2023թ. 00:17

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի […]


Նոյեմբեր 30, 2023թ. 23:54

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Ծատուրյանը Թաթարստանի ազգային թանգարանում բացառիկ միջնադարյան քարտեզ է տեսել, ուր հայտնաբերել է, որ այնտեղ կան Արցախը, Պարիսոսը (Ուտիք գավառը) և Տաշիրը: Օգտատերը հրապարակել է քարտեզը՝ գրելով. «Արցախը մատնանշված է 9-րդ դարի Խազարիայի քարտեզում: Թաթարստանը պահպանում է Մեծ Հայքի գավառների մասին հիշատակությունները: Կազանում այցելեցի Թաթարստանի ազգային թանգարան, ուր հայտնաբերեցի բացառիկ միջնադարյան քարտեզ: Եվ ի՞նչ ես տեսա […]


Նոյեմբեր 30, 2023թ. 23:33

Իրանը պատրաստակամություն է հայտնել բարելավել ռազմական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին: Բաղերին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Մոհամմադ Բաղերին բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի կառավարության ջանքերը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության […]