Լրահոս

Դեկտեմբեր 4, 2023թ. 23:21

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը: Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 23:11

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է:


Դեկտեմբեր 4, 2023թ. 23:05

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրասիական մեծ ուղու վրա համագործակցության զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական նախագիծն է: Ռուսաստանն ակտիվորեն կզարգացնի ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում, կխորացնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Իհարկե, ակտիվորեն կզարգացնենք նաև ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում, կխորացնենք […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 22:59

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվեարկության 3 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն է տվել «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ Կմտնի՞ արդյոք օրենքի նախագիծը լիագումար նիստ, Aravot.am-ը փորձեց ճշտել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից։ «Ինքն ընդգրկվել է, օրակարգի երրորդ մասում է ընդգրկված եւ օրակարգի հաստատումից է կախված»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։ «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 22:47

Հայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան՝ ելույթ ունենալով «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։  «Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված ահաբեկչության համար»,- ասել է նա։ Ս.Ալիևան մեջբերել է տվյալներ, ըստ որոնց՝ «2020 […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 01:03

Մանավանդ անցած 3 տարիներին ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ չի կարող, կամ ավելի շուտ՝ չի ցանկանում ապահովել մեր անվտանգությունը։ Որպես ՀԱՊԿ-ի այլընտրանք՝ ներկայացվում է ՆԱՏՕ-ն։ Սակայն ՆԱՏՕ-ի հետ կապված Հայաստանն ունի մեծագույն խնդիրներ, որոնցից առաջինն այն է, որ ՆԱՏՕ-ն չի շտապում մտնել մեր երկիր և ապահովել մեր անվտանգությունը։ Դրա համար նա ունի իր պատճառները․ նախ՝ այստեղ հաստատված […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 00:35

Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Օրերս սպասվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այցն Ադրբեջան, որի հայտարարությունները Ադրբեջանում լուրջ դժգոհություններ էին առաջացրել: Ալիևը կողմնակալ էր համարել Ջեյմս Օ՛Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […]


Դեկտեմբեր 3, 2023թ. 23:49

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արևմուտք vs Ռուսաստան գաղափարախոսական կռիվների մեջ մեր ներքաշվելը վնաս է նաև այն առումով, որ Ռուսաստանը սեփական գաղափարախոսական պրոդուկտ չի առաջարկում։ Մեծ հաշվով Արևմուտքում տարբեր ժամանակներում բուսնած որոշ գաղափարախոսությունների ոչ այնքան հաջող վերափաթեթավորումներ են։ Մեզ այսօր պետք է մոբիլիզացնող (նշանակում է՝ նաև միավորող) գաղափարախոսություն, այլ ոչ թե […]


Դեկտեմբեր 3, 2023թ. 23:04

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսն անդադար բարձրաձայնում են տեղահանվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանվելուց երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Այս բարդ իրավիճակից զատ, մեր հայրենակիցները խնդիրներ ունեն նաև բանկերի հետ: Բանն այն […]


Դեկտեմբեր 3, 2023թ. 22:58

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները նոր մանրամասներ են ներկայացրել թուրք-բրիտանական բանակցություններից, Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերման հարցում։ Այս մասին հայտում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի միջև կայացած հանդիպումից հայտնի է դարձել, որ Անկարան պատրաստվում է ընդհանուր առմամբ 40 միավոր «Eurofighter Typhoon» […]