Լրահոս

Դեկտեմբեր 7, 2023թ. 00:08

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, […]


Դեկտեմբեր 7, 2023թ. 00:00

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։


Դեկտեմբեր 6, 2023թ. 23:26

Մինչ հայերը զբաղված են Արցախի կորստով և փորձում են հաղթահարել դրա ողբերգական հետ​ևանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբրև թե «Արևմտյան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջորեն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը մեկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը […]


Դեկտեմբեր 6, 2023թ. 00:58

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, փոխանցում է 1lurer-ը: «Աշխարհում այնքան շատ են հակամարտությունները: Ժամանակի դժվարությունները, որոնցում մենք ապրում ենք, պետք է միայն խրախուսեն մեզ շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում: Որովհետև […]


Դեկտեմբեր 6, 2023թ. 00:54

Իրանը եւ Հնդկաստանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում եւ հասկանալ, թե ինչ շահ կարող է այն բերել երկրին։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նրա խոսքով՝  Ասիայի ուղղությամբ […]


Դեկտեմբեր 5, 2023թ. 17:33

Ինքը պարկեշտագույն հայ էր, իր երկիրը անսահման սիրող Մեծատառով մարդ, որ երազում էր հայկական թագավորության մասին, իր ազգի պատմությունը պաշտում էր ու դրական էներգիա ուներ, որ ճառագում էր իրենից։ Արտակը ինձ դաս է տվել (այո, պետք չի զարմանալ, ես այդքան էլ տարիքով մեծ չեմ)) )ու անգամ լսարանում իր սերը դեպի Հայ ազգի պատմությունը` որպես ազգի […]


Դեկտեմբեր 5, 2023թ. 01:02

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն (որ դեռ չեն արել) մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել… Դժվար է ոչ թե նրա համար, որ անհայտ է նրանց վերջնանպատակը, այլ որ այս ամենից հետո ժողովուրդը շարունակում է չգիտակցել կատարվածի և կատարվողի […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 23:48

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել «Հայաստան» խմբակցության ԱԺ հայտարարության նախագիծը՝ «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել՝ լրամշակելու նպատակով, այսինքն՝ քվեարկության չդնել։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հեղինակի նախաձեռնությամբ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչեւ երկու ամիս ժամկետով։ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 23:42

«Տիկին Կարապետյանը մեզ բոլորիս համոզում էր, որ 30 տարի շարունակ բոլոր իշխանությունները գնացել են ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում, շատ պարզունակ հարց է առաջանում՝ բա էդ դեպքում ինչո՞ւ Արցախն Ադրբեջանի կազմում չէր եւ դե ֆակտո անկախ էր»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը (լուսանկարում)։ «Կամ, եթե դուք այդպես վստահորեն պնդում […]


Դեկտեմբեր 4, 2023թ. 23:27

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։ […]