Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է: Ռուս սահմանապահներին հաջողվել է հայտնաբերել նրան Բայանդուր և Երազգավորս գյուղերի մոտակայքում, որոնք հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղեր են։ Ենթադրվում է, որ ռուս զինվորը Արփաչայ գետի կողմից ցանկացել է կտրել սահմանային փշալարերն ու անցնել Թուրքիա։ […]
Լրահոս

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հայ ընտանիքի 6 հոգու սպանության լուրը ցնցել է ոչ միայն հայ հասարակությանը, այլև ամբողջ Ռուսաստանը: Այդ երկրի լրատվամիջոցները չեն դադարում հրապարակումներ անել ողբերգական դեպքի մասին: ՌԴ պետական և դիվանագիտական մարմինները ևս հանդես են եկել հատուկ հատարարություններով: Արդեն օրվա կեսին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին է հանդիպել ՀՀ-ում […]

Եթե 20-րդ դարասկզբին Եվրոպան այլ մոտեցում ցուցաբերեր Հայաստանի նկատմամբ, եթե չհովանավորեր իսլամը, ապա այսօր այլ իրավիճակ կլիներ: Բերեմ մեկ պատմական փաստ. 1920 թվականին հունիսի 1-ին, երբ ԱՄՆ սենատում քննարկվում էր հայկական հարցը, սենատոր Ռոբինսոնը ելույթ ունենալով ասում է՝ լսեք, դուք կարծես չեք ուզում պաշտպանել Հայաստանին և մանդատը մերժելու եք, բայց պետք է հասկանաք, որ ձեր քայլով քրիստոնեությունը ջախջախիչ հարված կստանա Արևելքում: Եվ ստացավ՝ Արևմուտքը դավաճանական կեցվածքի պատճառով:
Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։ Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ […]

Նախարարը հայտարարել է, որ տարվա սկզբից ի վեր հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների եւ հաջողությունների հիման վրա կազմել է 7 կետից բաղկացած հրաման:

Այսօր առավոտյան Գյումրիում տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն: Հարևանները կրակոցի ձայն չեն լսել, ժամը 10-ի սահմաններում տանտիրուհու՝ տիկին Հասմիկի քույրն է հայտնաբերել իր հարազատներին գնդակահարված վիճակում: Հանցագործը փախուստի է դիմել:
Զոհրաբ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. “Երեկ, երբ հանդիպել էինք սահմանապահ զորամասի հրամանատարի հետ, մի շատ հետաքրքիր դեպք պատմեց, որն արտահայտում է այսօրվա բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին: Օգոստոսի սկզբին, երբ ադրբեջանցիներն առաջին դիվերսիոն գործողությունն իրականացրին և մենք տվեցինք առաջին զոհը, N զորամասի շարքայիններից մեկը հաջորդ օրը պետք է գնար 10 օրյա արձակուրդի և […]

…մեծագույն թյուրիմացություն է այս պատերազմը «ղարաբաղյան» անվանելը: Սա Ամենայն Հայոց Պատերազմ է։ Անկասկած վերջինը: Անկասկած ամենահաջողը մեր պատմության մեջ: Վերջին անգամ ե՞րբ է եղել, երբ մենք մեր կենաց-մահու պատերազմը մեր մայրաքաղաքների մատույցներում չմղենք… Այսօր Օմարի գագաթին կանգնած զինվորը, այո՛, Երեւանն է պաշտպանում:

Օրհնեցե՛ք, որ ձեր զավակները հայրենական սուրբ կրոնը, հավատքը, սուրբ հայրերի ավանդությունն անարատ ու անեղծ պահեն, սիրե՛ն Հայաստանյայց եկեղեցին, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն…դաստիարակե՛ք, որ նրանք ուսում սիրեն…եթե շինական են, հող սիրեն, մաճ սիրեն, աշխատանք սիրեն, հայրենի նվիրական ու սեփական հողերից մի բուռ անգամ չզիջեն:

Մտահոգություններս կապված են նաև շփման գծում նոր զոհերի և լարվածության աճի հետ: Որտեղից է գալիս ադրբեջանական կողմի ագրեսիվության աճը: Ինչ հույսեր ունի Ալիևը, ինչու է ձգտում խարխլել զինադադարը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ունենանք:




