Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։
Լրահոս

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդները ՝ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կրկին սինխրոն կերպով Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքներն են «ծնել»։ Հայտարարությունների էությունը դարձյալ հանգում էր նրան, որ իբր հայերն իրավունք չունեն «երազել» ռևանշի մասին և պետք է «սեղմել» թուրք-ադրբեջանական բարբարոսների և մարդասպանների մեկնած «խաղաղության ձեռքը»։ Այլ բան է, որ […]

Ադրբեջանի հարցերով մասնագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ներկայացնում է հատված, թե ինչպես է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կայքում գրվում մեր պետության մասին․ «Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայումս […]

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքուն առաջարկել է Երևանին ուղիղ բանակցություներ սկսել, այդ թվում՝ հանդիպել սահմանին։ Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը այս առաջարկով։ Ադրբեջանին ակնհայտորեն այլևս պետք չեն արևմտյան ձևաչափերը, Ադրբեջանը չի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, այդ ամենը չեզոքացնելու ու Արևմուտքին խաղից վերջնականապես հանելու համար էլ Ադրբեջանը նման առաջարկ է անում։ Ալիևը […]

Մի քանի անգամ նշել եմ, որ Հ1-ի հաղորդումները հատուկ չեմ նայում, որ ջղերս ավելորդ տեղը չքայքայեմ։ Բայց հետևելով տարբեր հոդվածներին, գրառումներին, որոշեցի ևս մեկ անգամ խախտել ինքս ինձ տված խոստումը և լսել Պետրոս Ղազարյան-Տիգրան Հակոբյան-Սմբատ Հովհաննիսյան եռախոսությունը։ Եռախոսությունը նվիրված էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին։ Եռախոսությունը բանավեճ չէր, այլ միակողմանի, այո՛, քծնանք Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ […]

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ մի ֆեյսբուքյան դասախոսություն փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» իրատեսության մասին՝ գիտահանրամատչելի հիմնավորումներով։ Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ տեղաշարժի համատեքստում, ձեռնամուխ եղավ այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն առաջ տանելուն, որի բովանդակությունը կայանում է մոտավորապես հետևյալում․ Հայաստանի տարածքով տարածաշրջանին երկրների միջև ազատ տնտեսական հաղորդակցություններն ու փոխանակումները, փոխկապելով այդ […]

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք սպասում ենք մեր մեկնաբանությունների վերաբերյալ Հայաստանի պատասխանին, որ արել ենք առաջարկի շուրջ։ Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն այժմ սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես […]

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Թե բա՝ արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա ենք անում: Կատարյալ արկածախնդրություն. Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի վրայից հանվում է Հայաստանի անվտանգության ապահովման բեռը՝ դրանից […]

MONUMENT WATCH . 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիվ գործողություններից և Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս ամենի ապացույցը Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարված էր մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ […]




