Անազատության մեջ գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական կողմը այսօր առաջին ատյանի դատարանում գեներալ-մայորի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը ՝դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ , որոշեց Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցնել: Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր էր տեսել և դիմել Սահմանադրական դատարան, որը, […]
Լրահոս

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում։

Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը շուրջ հինգ ամիս է պահվում է ապօրինի կալանքի տակ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին ահազանգում է գնդապետ Նորայր Ասլանյանի պաշտպանական թիմը։ Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող գնդապետ Ասլանյանին կալանավորելու […]

Վաշինգտոնը փորձելու է հասնել նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ին անհրաժեշտ է ապահովել ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ամրապնդելով իր ներկայությունը պետք է […]

Երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպեցինք ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ` նախագահ Փոլ Քրեքորյան գլխավորությամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Հանդիպման ընթացքում քարտեզային հավաստի ապացույցներով ներկայացրել եմ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, արցախահայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Ներկայացրել եմ […]

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։ Մասիս համայնքի Ռանչպար գյուղից Արաքս գյուղ տանող […]

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է БЕЛТА-ն։ Նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, […]

Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անխուսափելի է, բայց ես դա ոչ մի կերպ չեմ գնահատում, քանի որ դա այլեւս որևէ դեր չի խաղում։ Նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանից առանձին է ապրելու, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանից առանձին։ Այս մասին նոյեմբերի 14-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Ռուսաստանի հանրության համար […]

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ից սկսած․ 1․Արցախի Հանրապետության վարչական մարմինը գտնվում է ֆորս-մաժորի մեջ, 2․Հայության իրավաքաղաքական ներուժը գտնվում է ճգնաժամի մեջ, 3․Արցախահայությունը գտնվում է քաղաքական անտերության մեջ։ 2023 թվականի սկզբներին «Վերածնվող Արցախ» շարժմանը հաջողվեց միավորել 30-ից ավել կազմակերպություններ և Ստեփանակերտում ձևավորեց «Արցախ-Հայաստան-Սփյուռք» գործողությունների […]

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկացներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Այս մասին տեղեկանում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդի ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ լուսանկար է հրապարակվել:




