Լրահոս

Սեպտեմբեր 27, 2013թ. 23:53

Վեցդարյա ընդմիջումից հետո, 2013-ի սեպտեմբերի 24-27-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հայոց երկու հայրապետների օրհնության եւ հովանավորության ներքո գումարվեց ու ավարտին հասցվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ի՞նչ հարցեր քննարկվեցին, ի՞նչ որոշումներ կայացրեց եկեղեցու հոգեւոր բարձրագույն իշխանության մարմինը: Չորս օր շարունակ եպիսկոպոսաց դասի քննությանն առնված կարեւորագույն հարցերն էին մկրտության ծեսի միօրինակության որդեգրումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ […]


Սեպտեմբեր 27, 2013թ. 13:48

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ղարաբաղյան «Էյր Արցախ» ավիաընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ ունի քաղաքացիական երկու օդանավ, որոնցից մեկի անձնակազմը թռիչքներ է իրականացնում Ստեփանակերտի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում եղած աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ Ստեփանակերտում իրականացվում են տեխնիկական թռիչքներ, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում գտնվող Ստեփանակերտի օդանավակայանում թռիչքների ու վայրէջքների մշակումն է՝ հաշվի […]


Սեպտեմբեր 27, 2013թ. 10:46

Կյանի 83-րդ տարում կյանքից հեռացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը: Վաստակավոր արտիստը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի […]


Սեպտեմբեր 26, 2013թ. 01:06

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի եւ Վայոց ձորի մարզեր: Այցի նպատակը նախագահի հանձնարարականով կառուցված Արարատի Այնթափ համայնքի մանկապարտեզի ու Վեդի քաղաքի նորակառույց մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալն էր: Իսկ նախագահի այցելության վերջին հանգրվանը Արփա գետի հովտում տեղակայված բացառիկ հնագիտական վայրն էր՝ «Արենի 1» կամ ինչպես հնագետներն են ասում՝ «Թռչունների քարայրը»: ՎԵԴԻՆ […]


Սեպտեմբեր 26, 2013թ. 00:36

Հայկական երկու հանրապետությունները մեկ միասնություն են, մեկ օրգանիզմ ու ցանկացած նման փորձ, լինի հյուսիսից, թե հարավից, արևելքից, թե արևմուտքից, ձախողման է դատապարտված:


Սեպտեմբեր 25, 2013թ. 23:33

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը եւ ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը Ֆրանսիայում արշավ են սկսել՝ կոչ անելով սփյուռքի հայերին իրենց հայտարարությունը տարածել բոլոր սոցիալական ցանցերով, որը վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «սեւ ցուցակի» հրապարակմանը: Խոսքը այն «սեւ ցուցակի» մասին է, որում ընդգրկված միջազգային գործիչներին արգելված է այցելել Ադրբեջան, քանի որ մինչ այդ նրանք եղել են ԼՂՀ-ում: Այս […]


Սեպտեմբեր 25, 2013թ. 23:26

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Նոր եմ վերադարձել Երևանում կայացած եռօրյա համաժողովից, որտեղ 40 հայ ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական, կրոնական ու մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Հոլանդիա, Ռուսաստան, Սիրիա, Ուրուգվայ և Ֆրանսիա) մասնակցում էին դռնփակ ճեպազրույցների կառավարության բարձրաստիճան […]


Սեպտեմբեր 24, 2013թ. 12:15

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու 75 արքեպիսկոպոսներից ու […]


Սեպտեմբեր 24, 2013թ. 00:43

Եգիպտոսի հասարակության մեծ մասը դեռ վերջերս տեղյակ չէր Հայոց ցեղասպանության մասին, սակայն վերջին շրջանում երկրում հատկապես լրագրողների կողմից մեծ աշխատանք է տարվել այդ մասին հասարակության լայն զանգվածներին իրազեկելու համար: Այս մասին երեկ ասաց եգիպտացի հեռուստալրագրող Մոհամեդ Մանտուրը: «Եգիպտոսում Հայոց ցեղասպանության մասին սկսեցին բարձրաձայնել հատկապես այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը սկսեց միջամտել Եգիպտոսի ներքին գործերին: […]


Սեպտեմբեր 24, 2013թ. 00:34

Հայաստանյան տարբեր խանութներում, շուկաներում, տոնավաճառներում, նույնիսկ սուպերմարկետներում, չնայած Թուրքիայից եւ Ադրբեջանից բուսական ու կենդանական հումքն ու մթերքը Հայաստան ներկրելու արգելքին` սահմանված 2009 թվականից, փաստորեն ներկրվել ու վաճառվել են տարբեր սննդամթերքներ, հատկապես, գյուղատնտեսական արտադրության: Այս փաստը օրերս խոստովանել է նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հենց նրա 2009թ. սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով էլ ժամանակավորապես արգելված էր […]