Լրահոս

Սեպտեմբեր 17, 2013թ. 23:51

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հարցում: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին իրադրության լարվածության կողմնակից է: Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կտա դա Ադրբեջանին, […]


Սեպտեմբեր 17, 2013թ. 23:49

Ադրբեջանը հրաժարվում է կատարել «ռազմաճակատի գծից» դիպուկահարներին հեռացնելու՝ միջազգային կազմակերպությունների պահանջները: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: «Մենք չենք հեռացնի դիպուկահարներին մինչեւ պատերազմի ավարտը»,- ասել է Սաբիրօղլուն ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծի Թարթառի հատված Ադրբեջանի զինված ուժերի սպաների, հասարակայնության եւ մտավորականության ներկայացուցիչների այցելության ժամանակ:


Սեպտեմբեր 17, 2013թ. 15:48

Բենզալցակայաններ սարքելու փոխարեն եկեք Արցախ ու Արաքսի հովտում ներդրումներ արեք, համոզված եղեք, մեկ տարում ձեր կատարած ներդրումներն ամբողջությամբ կվերադարձնեք՝ կրկնապատկված:



Սեպտեմբեր 16, 2013թ. 22:53

Սիրիայի կառավարական զորքերը Համա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում ոչնչացրել են Ադրբեջանի քաղաքացու, ով մարտնչում էր ընդդիմության զինյալների շարքերում: Փաստը հաստատել են ադբեջանական լրատվամիջոցները, որոնք նշել են, որ Աբու Յահյա անունով Ադրբեջանի քաղաքացին Սիրիայում կռվել է կառավարական զորքերի դեմ՝ չեչեն Աբու Օմարի ջոկատի կազմում: Նա ծանր վիրավորվել է սեպտեմբերի 13-ին սիրիական Համա քաղաքի մերձակայքում՝ […]


Սեպտեմբեր 16, 2013թ. 22:44

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Ռումինիայի արտգործնախարարի՝ ԼՂՀ հիմնախնդրին վերաբերող հայտարարությանը, որը տարածվել է արդբեջանական լրատվամիջոցներով: «Արմենպրես». Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան, իբրև թե հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որն աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։ Ի՞նչ կասեք դրա […]


Սեպտեմբեր 15, 2013թ. 17:43

Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը, ոխերիմ հարեւանների առկայությամբ, բավական բարդ է, ճկուն քաղաքականություն պարտադրող երեւույթ:


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:28

Հայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների շուրջ. նախընտրել Մաքսային միությո?ւնը, թե? գնալ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհով: Այս խնդրի շուրջ են բլից հարցազրույցները խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ (OEK) –Չե?ք կարծում, որ ՄՄ-ին անդամակցման ու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորգրաման շուրջ քննարկումները ծավալվում են զուտ արևմտամետների ու ռուսամետների դատողությունների հարթությունում, և […]


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:20

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ՆԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է «Եվրոպացի գործընկերների հետ համագործակցաբար, նրանց անմիջական աջակցությամբ Հայաստանը վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված մասնավորապես ժողովրդավարական հաստատությունների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների եւ օրենսդրության բարելավմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը։ Շնորհակալ ենք այդ աջակցության համար եւ ակնկալում ենք հետագայում […]


Սեպտեմբեր 14, 2013թ. 14:11

«Խոսքը չի վերաբերում նրան, թե ինչ է տալու Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունների ծավալի մասին են խոսում նաեւ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից արված հայտարարությունները, որտեղ խոսվում է բավական խորը, լայն եւ սերտ համագործակցության մասին բոլոր հնարավոր բնագավառներում։ Մենք ի […]